Սյունիքում հայկական դիրքերի համար ակտիվ փոխհրաձգություն է այս պահին
SOCIETYՊՆ-ի armenianews.net-ի աղբյուրները հայտնում են, որ Սյունիքում Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար այսօր փոխհրաձգություն է սկսվել Ադրբեջանի և հայկական կողմի զինված ուժերի միջև։
Ըստ աղբյուրների հավաստման՝ ադրբեջանցիները պահանջել են հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել ադրբեջանցիների պահանջը, ինչից հետո սկսվել է փոխհրաձգություն, որը մինչ այս պահը շարունակվում է։
Պատահական չէր նաև նախօրեին ադրբեջանական կողմի տարածած այն հայտարարությունը, իբր հայկական կողմը սադրիչ գործողություններ է իրականացնում, դրանով իսկ ադրբեջանական կողմը հող էր նախապատրաստում իր հետագա գործողությունների համար։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



