Yerevan, 04.November.2025,
00
:
00
BREAKING


ՄԻԵԴ-ի վճռում Ադրբեջանի տարածքները ՀՀ-ի կողմից օկուպացնելու վերաբերյալ պնդում չկա. Նալբանդյան

INTERVIEW

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Չիրագովն ընդդեմ Հայաստանի վճռի ՄԻԵԴ-ի դատական վճռի մեջ Ադրբեջանի տարածքները Հայաստանի կողմից օկուպացնելու վերաբերյալ պնդում չկա:  Այդ մասին «Առավոտ»օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԱԳ նախարարի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Հարց. Պարոն նախարար, առաջին հարցը փոքր-ինչ ընդհանրական բնույթ ունի: Ինչպիսի՞ն է ՀՀ կարծիքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) գործունեության վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը բարձր է գնահատում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների 800 միլիոն բնակչության մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության գործում: Հայաստանը մշտապես աջակցել է այն գործընթացներին ու բարեփոխումներին, որոնք ուղղված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացմանն ու դատարանի գործառույթների լիարժեք կատարմանը:

ՀարցՉիրագովն ընդդեմ Հայաստանի վճռի հրապարակման առաջին իսկ պահից Ադրբեջանը փորձեց շահարկել այն, տալ վճռի մեկնաբանության սեփական, յուրովի տարբերակը, մասնավորապես ասելով, թե Դատարանը Հայաստանին մեղադրում է Ադրբեջանի տարածքների օկուպացիայի մեջ: Արդյո՞ք դա այդպես է:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Ադրբեջանի մեկնաբանություններին, թե իբր Չիրագովի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման համաձայն Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, անհրաժեշտ է ընդգծել, որ ՄԻԵԴ-ի դատական վճռի մեջ նման պնդում չկա: Իր հայտարարություններով Բաքուն փորձում է թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը: Ավելին, վճռի 168-րդ հոդվածում ՄԻԵԴ-ը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ այս որոշումը նշանակություն ունի միմիայն Եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքների պաշտպանության համար և ոչ ավելին: Ինչպես նշվում է գործում, դատավճիռը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բխող իրավունքների պաշտպանությանը` սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, փոխհատուցման իրավունքներին:

ՀարցՊարոն նախարար դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Ձեր արած մեկնաբանության մեջ Դուք նշում եք, որ փախստականների և տեղահանված անձանց վերադարձի իրավունքի հետ կապված հարցերը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս են կազմում, դրանք կարող են լուծում ստանալ hիմնախնդրի համապարփակ կարգավորման արդյունքում։ Կարո՞ղ է արդյոք ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը ազդել բանակցային գործընթացի վրա:

Էդվարդ Նալբանդյան. Գործը դատարանի վարույթ ընդունելու ՄԻԵԴ-ի որշման մեջ նշվում է, որ ողջամիտ կլիներ, եթե դիմումատուները սպասեին քաղաքական գործընթացների` խաղաղ բանակցությունների ավարտին, ինչը ներկա իրավիճակում կարող էր տրամադրել հարցի լուծման միակ իրական հնարավորությունը: Միաժամանակ, որոշման մեջ նշվում է, որ, անկախ բանակցային գործընթացից, անհատներն իրավունք ունեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում հետամուտ լինել իրենց իրավունքների պաշտպանությանը:

Աշխարհում մարդու իրավունքների ոտնահարմամբ տխրահռչակ Ադրբեջանն իր քաղաքական հաշվարկներում չի խորշում օգտագործել նաև մարդու իրավունքների պաշտպանության ամենահեղինակավոր կառույցներից մեկի` ՄԻԵԴ-ի որոշումը: Բաքուն հերթական անգամ մարդու իրավունքների, մասնավորապես՝ փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, փորձում է ներկայացնել կամայական մեկնաբանություններով՝ ըստ այդմ, խեղաթյուրելով գործի ողջ էությունը: Չիրագովի հայցով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը վերաբերում է անհատական դատական գործի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքներին և չի կարող ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա։

Հարց. Դատավճիռը որևէ կերպ անդրադառնու՞մ է այն պայմաններին, որոնք պատճառ հանդիսացան, որպեսզի դիմումատուները լքեն իրենց տները:

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի այն դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրականացրել է ինքնապաշտպանության իր իրավունքը, դատավճռի 197-րդ հոդվածում Դատարանը հաշվի է առել, որ Լաչինի շրջանն ունեցել է ռազմավարական նշանակություն և որ անհրաժեշտություն կար սննդամթերքի, դեղորայքի և այլ մթերքների մատակարարումը Լեռնային Ղարաբաղ ապահովելու համար: Փաստորեն, դատարանը հաշվի է առնում, որ Լաչինի ազատագրումը կենսական նշանակություն է ունեցել՝ Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առաջնային անհրաժեշտությ ան ապրանքների հասանելիությունն ապահովելու համար:

Հարց. Իսկ ի՞նչ արձագանք է ստացել Բաքվում ՄԻԵԴ-ի կողմից կայացրած՝ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի վճիռը:

Էդվարդ Նալբանդյան. Դուք ճիշտ եք, Չիրագովի գործով ընդունված որոշման հենց նույն օրը ՄԻԵԴ-ը մեկ այլ որոշում է կայացրել` պաշտպանելով Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները: Վերը նշված երկու գործերում էլ Դատարանի կայացրած վճիռները գրեթե կրկնում են միմյանց, երկու դեպքերում էլ Դատարանն արձանագրել է, որ առկա են Կոնվենցիայի նույն իրավունքների խախտումներ: Հատկանշական է, որ Բաքուն փորձում է խուսափել Սարգսյանի գործով Դատարանի վճռի որևէ հիշատակումից:

Պետք է նշել, որ առաջին անգամ չէ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ինչպես նշվում է դատավճռի 129-րդ հոդվածում, ՄԻԵԴ-ն առաջին անգամ նման գործ քննել է դեռ 1996թ.-ին և հետագայում մի քանի անգամ կրկին անդրադարձել է նման գործերի` բավարարելով տեղահանված անձանց՝ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները:

ՀարցԱրդյո՞ք Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործում կան այնպիսի ձևակերպումներ, որոնց պատճառով, ինչպես Դուք նշեցիք, Ադրբեջանը խուսափում է հիշատակել ՄԻԵԴ-ի այդ որոշման մասին:

Էդվարդ Նալբանդյան. Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 32-րդ հոդվածում նշվում է, որ 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին ԽՍՀՄ ներքին զորքերը և Ադրբեջանի ԽՍՀ հատուկ ջոկատայինները (ՕՄՕՆ) ռազմական գործողություն սկսեցին, որի հայտարարված նպատակն էր, այսպես կոչված, անձնագրային ստուգումը: Սակայն դա միայն առիթ էր՝ Շահումյանի շրջանի մի շարք գյուղերից հայկական բնակչությունը տեղահանելու համար` ստիպելով նրանց լքել իրենց տները և փախչել Լեռնային Ղարաբաղ կամ Հայաստան: Տեղահանումներն ուղեկցվում էին քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացվոÕ ² բռնությամբ և ձերբակալություններով: 1992թ., երբ հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ պատերազմի, Շահումյանի շրջանը հարձակման ենթարկվեց ադրբեջանական ուժերի կողմից: Նույնը կատարվել էր այլ շրջաններում բնակվող հայերի նկատմամբ: Փաստորեն, ՄԻԵԴ-ը հաստատում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայկական ազգաբնակչության նկատմամբ իրականացված բռնությունները և տեղահանությունը: Սարգսյանի գործի 216-րդ հոդվածում դատարանը կրկին ընդգծում է, որ դիմումատուն այն հարյուր հազարավոր հայերից մեկն է, որոնք հակամարտության ժամանակ փախել են` լքելով իրենց տունն ու ունեցվածքը : Կարդալով դատավճռի նյութերը՝ պարզ է դառնում, թե ինչու է Ադրբեջանը լռում ՄԻԵԴ-ի այս որոշման մասին:

Հարց. Արդյո՞ք ՄԻԵԴ-ի որոշումները կարելի է դիտարկել որպես միջամտություն հիմնախնդրի կարգավորմանը:

Էդվարդ Նալբանդյան. Անդրադառնալով ՄԻԵԴ-ի իրավասության ոլորտում գտնվող հարցերին՝ Դատարանը Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 216-րդ հոդվածում նշում է, որ հակամարտության քաղաքական հանգուցալուծման պարտավորությունն ընկնում է հակամարտող կողմերի վրա: Այսինքն՝ Դատարանն ինքն ընդգծում է, որ իր որոշումը չի վերաբերում հակամարտության կարգավորմանը և ոչ էլ դրա տարրերին` այսպիսով ևս մեկ անգամ հերքելով ադրբեջանական խեղաթյուրումները: Շարունակելով իր միտքը՝ Դատարանը շեշտում է, որ այնպիսի հարցերի համապարփակ լուծումը, ինչպիսիք են` իրենÖ նախկին բնակության վայրերը փախստականների վերադարձը, կամ փոխհատուցում ստանալը, կարող է իրականացվել միայն խաղաղության համաձայնագրի միջոցով:

Գործի 236-րդ հոդվածում Դատարանը շեշտում է Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ընթացող բանակցությունների կարևորությունը և ընդգծում, որ բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունքը Մադրիդի հիմնարար սկզբունքների տարրերից մեկն է, որը մշակվել է Մինսկի խմբի շրջանակներում և ընկած է խաղաղության բանակցությունների հիմքում: Այստեղ ևս Դատա րանը վերահաստատում է, որ իր որոշումը չի վերաբերում հակամարտության հանգուցալուծմանը կամ դրա տարրերին, ներառյալ՝ փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձի իրավունքին, որոնք պետք է լուծում ստանան միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող միակ` Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում: Սա ևս մեկ անգամ հերքում է ադրբեջանական այն պնդումները, թե իբր ՄԻԵԴ-ի որոշումը կապված է հակամարտության կարգավորման տարրերի հետ:

Այն, որ անկախ ՄԻԵԴ-ի վերոհիշյալ որոշումից, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, հունիսի 22-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հասատատեց նաև ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Բոսնիայի ԱԳ նախարար Իգոր Ցրնադակը: Նա, անդրադառնալով Չիրագովն ընդդեմ Հայաստանի և Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործերին, մասնավորապես նշեց, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հետևում է վճիռների իրականացման ընթացքին, միաժամանակ ընդգծեց, որ խնդրի կարգավորման միջնորդական առաքելությունն իր ականացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցության պահից համատեղ պարտավորություն են ստանձնել՝ հիմնախնդիրը լուծելու խաղաղ ճանապարհով:

Սակայն, նույնիսկ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահի կողմից արված միանշանակ հայտարարությունների պայմաններում, Ադրբեջանը շարունակում է թմբկահարել, թե իբր Դատարանի որոշումը վերաբերում է հակամարտության կարգավորմանը:

ՀարցՆման քաղաքականությամբ ինչի՞ է ձգտում հասնել Ադրբեջանը:

էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի որոշման շահարկումը կարող է վնաս հասցնել ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծման Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Սույնով Ադրբեջանը կրկին փորձում է տեղափոխել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը այլ ձևաչափեր, թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը, ձախողել համանախագահ երկրների ջանքերը:

Օգտագործելով ՄԻԵԴ-ի որոշման իր կամայական մեկնաբանությունները` Ադրբեջանն արդեն իսկ հայտարարում է, թե իբր զորքերի դուրսբերումը պայմաններ կստեղծի փախստականների վերադարձի համար, և որ այս հարցերը որևէ կերպ չեն կարող որպես փոխզիջում դիտարկվել: Այսինքն՝ Ադրբեջանն՝ իր կամայական և ընտրովի մեկնաբանություններով, ևս մեկ անգամ հակադրվում է Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններում հրապարակված առաջարկներին: Բաքուն մոռացության է մատնում, որ համանախագահներն այդ տարրերը դիտարկում են որպես մեկ ամբողջությու ն, որոնցից մեկին նախապատվություն տալը անհնար կդարձնի հավասարակշռված կարգավորումը: Սա ևս մեկ ապացույց է, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից ներկայացված՝ միջազգային իրավունքի նորմերի, սկզբունքների և տարրերի հիման վրա, որոնք արտացոլված են լ’Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում, Էնիսքիլենում եռանախագահող երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Ադրբեջանի այդ մոտեցումները թույլ չեն տալիս հասնել համապարփակ կարգավորման, ինչի պարագայում կլուծվի նաև փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցերը:

Չունենալով որևէ հիմք՝ արդարացնելու համար իր ապակառուցողական քաղաքականությունն ու եռանախագահներին հակադրվելը` Ադրբեջանը գործի է դնում իր ձեռքի տակ առկա միակ հնարավորությունը` կեղծարարությունը: Չիրագովի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման շահարկումը դրա վերջին դրսևորումներից է:

Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert