«Հունիսի 20-ի հետևանքները բոլորս ենք կրում. քանի դեռ մնում են իշխանության, նոր պարտություններ ենք ունենալու». «Փաստ»
INTERVIEW 
												«Փաստ» օրաթերթը գրում է
Նախորդ շաբաթ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհահատվածում մաքսակետ է տեղադրել: Ավելի ուշ նույնաբովանդակ հայտարարություն տարածվեց նաև Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վերաբերյալ: Հավելենք նաև, որ նախօրեին ադրբեջանական ԶՈւ-երը կրկին ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ զրուցել ենք մեր երկրին սպառնացող նոր վտանգների մասին:
«Հիմա տեսնում ենք այն, որ Ադրբեջանը գրավում է Հայաստանը: Դելիմիտացիայի, դեմարկացիայի երևույթները նշանակում են, որ երկու պետություն պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, որից հետո երկու թիմ պետք է իրար հետ աշխատի, ու վերջնական որոշում կայացվի: Այդպես շատ այլ երկրների դեպքում է եղել: Բայց մենք դա հիմա չենք տեսնում, փոխարենը տեսնում ենք, թե ինչպես է ադրբեջանական զինվորը գալիս ու քշում հայ զինվորին:Դեմարկացիայի ու դելիմիտացիայի բանակցություններ եթե տեղի չեն ունենում, ի՞նչ է նշանակում՝ «+-100 մետրով կարող է այստեղ լինի, դե, հիմա՝ թող կանգնեն»: Որ կանգնեցին, հե՞տ են գնալու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Պողոսյանը՝ հավելելով, որ այս ընթացքում հետևել է հայ քարտեզագետների բոլոր դիտարկումներին՝ կապված 1920-ականների քարտեզների հետ, որոնց այդքան հղում են անում ՀՀ գործող իշխանության ներկայացուցիչները:
«Գլխավոր մեսիջն այն է, որ եթե 1920ական թվականների քարտեզներով իրականացվի այդ գործընթացը, ավելի քան 1000 քառակուսի կիլոմետրով Հայաստանը պետք է մեծանա, որովհետև այդ ժամանակ 31 հազար քառակուսի մետր է եղել:Այդ դեպքում՝ ինչպե՞ս ենք իրենց անվանումներն օգտագործում ու ասում՝ իրենցն է: Սա նշանակում է, որ առաջին՝ կա՛մ կա գաղտնի գործընթաց, և 1920 թվականների քարտեզների մասին ասելով՝ փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ ու ամբողջովին այլ բան անում, երկրորդ՝ կա՛մ էլ նշանակում է, որ այսօրվա դրությամբ չեն տիրապետում իրականությանը, ու թուրքը՝ մեր թշնամին, ինչ ուզում, անում է: Բայց երբ թուրքը եկավ ու զինվորով կանգնեց, ո՞վ է լինելու այն մարդը, որն իրենց ասելու է՝ հետ գնացեք, այդ ո՞ւմ շահերի մեջ է լինելու: Կամ՝ մենք կարո՞ղ ենք խոսել այն մասին, որ կա օկուպացված Արցախի Հանրապետություն:
Մայիսի 12ից հետո ընդունել են, չէ՞, որ ՀՀ տարածքն օկուպացված է: Այդ առումով ի՞նչ ենք անում: Մեծ հաշվով՝ «Պետական սահմանների մասին» ՀՀ օրենքը չի կատարվում: Այն չի կատարվում մայիսի 12-ից ի վեր, իսկ այսօր, մեծ հաշվով, թուրքն ինչ ուզում, անում է»: Նրա խոսքով՝ խնդիրը մեր մեջ է: «Մեղավորությունն այն դաշտում չէ, թե ուրիշ երկրներն ինչ շահեր ունեն ու ինչ են անում: Ի դեպ, թշնամիները շատ «ազնիվ» են մեզ հետ: Ասում են՝ «Զանգեզուրն էլ է մերը, Սևանն էլ, Երևանն էլ ենք վերցնելու»: Ասում են՝ «հայ ազգը պետք է ամբողջ կյանքը պարտվածի պիտակով ապրի»:
Իսկ մենք, չգիտեմ ինչու, մտածում ենք, որ թշնամու այդ ասածը, երևի, խաղաղությանն ուղղված դրական ազդակ է: Այս ամբողջի մեղավորության խնդիրը մեր մեջ պետք է փնտրենք: Մասնավորապես, երբ հունիսի 20ին գնում էինք ընտրության, ինչո՞վ էինք առաջնորդվում: Պետականության մասին ընկալում ունենալո՞վ էինք գնում, կամ՝ թոռների, կոռների ապագայի մասին երազանք ունենալո՞վ էինք գնում: Թեպետ այդ օրը յուրաքանչյուր անհատ իր համար է գնացել քվեարկելու, իր պատկերացումներով և արժեքներով, բայց այդ ամենի հետևանքները բոլորս ենք կրում: Այսօր առկա իրավիճակը նշվածի հետևանքն է. պարտված իշխանությունները նորմալ զարգացում չեն կարող ապահովել: Ցանկացած պարտված իշխանություն սեփական գիտակցությամբ հանուն իր երկրի պետք է հեռանար: Քանի դեռ մնում են իշխանության, նոր պարտություններ ենք ունենալու»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին ու դրանց շուրջ հասարակական ընկալումներին՝ Թ. Պողոսյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: Նշենք, որ, օրինակ՝ արդեն տեղադրված անցակետերը բացատրում են նրանով, որ այլընտրանքն Ադրբեջանի պահանջած «միջանցքն» է: Կամ՝ խոսում են քաղաքացիներին առաջարկվող այլընտրանքային ճանապարհներն ասֆալտապատելու մասին՝ «սովորական» դարձնելով միջպետական ճանապարհի՝ այլևս ՀՀ վերահսկողության տակ չլինելու փաստը: «Ամեն մարդ իր համար պետք է ընտրությունը կատարի՝ օգտվո՞ւմ է այդ առաջարկից, թե՞ ոչ, գո՞հ է, թե՞ ոչ: Օրինակ՝ կապանցիները նախօրեին իրենց կարծիքն արտահայտեցին, բայց Կապանին զուգահեռ՝ կան նաև Իջևան և Ստեփանավան, որտեղ էլ իրենց կարծիքն արտահայտեցին: Ընդհանուր ընկալման մեջ այս տեսակի հասարակություն ունենք, որին ամեն օր էլ ավելի շատ են պառակտում: Հասարակությունը կա, բայց քաղաքացին ու պետությունը չկան, որովհետև յուրաքանչյուրի մեջ պետության ընկալումը պետք է սկսվեր նախ՝ իր պետական ինքնության ընկալմամբ: Մենք, օրինակ՝ երբևէ չպետք է ասենք՝ «էդ ո՞ւմ էրեխեն պետք է գնա կռվի», այլ պետք է հասկանալ, որ եթե քաղաքացին ցանկանում է պետականություն ունենալ, պետության անվտանգությունն ինքն է ապահովում: Պետությունները կարողանում են հաղթահարել ճգնաժամերը միայն այն դեպքում, երբ ձևավորվում է ազգային միասնականության ընկալում, բայց երբ ամեն օրվա վարած քաղաքականությունը նոր պառակտումների է հանգեցնում, ինչի՞ մասին մենք պետք է խոսենք»,-ասաց նա:
Մնացած բոլոր խնդիրները, ըստ մեր զրուցակցի, հենց նշվածից են բխում: «Մեզ ասում են ՝«փոթորկված ծովում մեր նավը պետք է նավահանգիստ հասցնենք», բայց երբևէ չեն ասել՝ ո՞ր նավահանգիստ: Իսկ ես որտե՞ղ եմ գնալու, կանգնեմ, եթե չգիտեմ՝ որ նավահանգիստն է: Միգուցե Ստամբո՞ւլ, Բաքո՞ւ, աշխարհով մեկ շատ նավահանգիստներ կան, որտե՞ղ են մեզ տանելու, այդ ո՞ւր ենք մենք գնում: Երբ կսկսենք ստանալ այս հարցերի պատասխանները, դրանից հետո կհասկանանք՝ տանում են այնտեղ, որտեղ պայմանավորվե՞լ էինք կամ «որտեղ գնալու» միասնական պատկերացում ունե՞նք: Եթե ոչ՝ ուրեմն չկա նաև պետականության ընկալում, չկա ազգային երազանքի ընկալում: Այդ դեպքում ամեն ինչ «այսօր այսպես ստացվեց, այսպես ենք ապրում» տրամաբանության մեջ կլինի: Նույն տրամաբանությամբ վաղն էլ, միգուցե, երբ կարթնանանք, բախտներս բերի, այս կամ այն երկրի առճակատման պատճառով կարող է մի քիչ լավ կամ վատ զգանք: Այդ դեպքում նաև բացի մեզանից միշտ այլ մեղավորներ գտնելու հնարավորություն կունենանք»,-շեշտեց Թ. Պողոսյանը:
Անդրադառնալով իշխանության վարքագծին՝ Թ. Պողոսյանը նախ՝ մի օրինակ բերեց. «Կապանի ընտրությունների ժամանակ իշխող ուժի գրասենյակում լրագրողն ուզում էր հարցեր տալ կուսակցության պատգամավորին, որին փորձում էին խոչընդոտել: Երբ ասաց՝ ուզում է հարցնել՝ ճի՞շտ է, որ ադրբեջանցիներն առաջ են եկել, ներկաներն ասացին՝ ինչի՞ եք իրենից ուզում հարցնել, գնացեք ռուսներից ու ադրբեջանցիներից հարցրեք: Այսինքն, այդ թիմի մարդու ընկալմամբ հարցի հասցեատերը ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցիներն են: Նրանք ոչ թե «Պետական սահմանների մասին» ՀՀ օրենքով, այլ «գնացեք ուրիշներից հարցրեք» ասվածով են առաջնորդվում: Մի օր ԱԺ-ում կառավարության ղեկավարին այդ օրենքից բխող հարց տվեցին, բայց հղում արեց այլ օրենքի: Այսինքն, այս մարդիկ ասում են՝ ի՞նչ երկիր, ա՛յ մարդ, ի՞նչ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենք, գնացեք՝ ռուս սահմանապահներից, ռուս խաղաղապահներից հարցրեք: Իսկ միգուցե այդ տրամաբանությամբ, ասենք, ադրբեջանցիներից, թշնամիներից հարցնենք՝ մինչև որտե՞ղ ես բավարարվելու, հասկանանք՝ ինչ ենք անում»:
Թ. Պողոսյանը շեշտեց՝ պարտված իշխանության դեպքում միշտ պարտություն է լինելու, պարտվածից շատ բան հնարավոր չի ուզել: «Մեզ ասում են խաղաղության դարաշրջան ենք բացում, բայց զուգահեռ թշնամու գործողություններն ավելի կատաղի են դառնում: Խաղաղությունը, իհարկե, միակողմանի չի ձևավորվում, բայց թշնամին իր խաղաղությունը նկարագրել է: Ասել է՝ «Զանգեզուրը, Սևանը, Երևանն էլ ես տալու», իր խաղաղությունը նկարագրելով՝ ասել է՝ «աշխարհի բոլոր հայերն իմ թշնամիներն են», այսինքն՝ «հայերին կվերացնենք, խաղաղություն կլինի»: Իրենք իրենց խաղաղության հետևից գնում են: Ամեն օր հենց նման հետևանքների ենք ականատես լինելու, մինչև ազգային երազանքի ընդհանուր նկարագրում չլինի:
Առանց ազգային միասնականության, առանց ազգային երազանքի ճանապարհը ձևակերպելու որևէ տեղ չենք հասնելու: Եթե հայրենիք ասվածը չեն հասկանում, եթե չենք կարողանում ընկալել, որ Տեղ գյուղից այն կողմ ոչ թե Ադրբեջանը, այլ Արցախի Հանրապետությունն է, որևէ տեղ չենք հասնելու: Եթե չենք հասկանում, որ մեր զինվորների պատիվը պետք է բարձր պահենք, որ ամենակարևորը՝ բանակ ունենալը սպայի պատվի բարձրությունն է, էլի տեղ չենք հասնելու: Երբ Եռաբլուրդ չես հարգում, երբ մինչև քեզ այս երկիրը ձևավորելու գործում հազարավոր մարդկանց արածը չես հարգում, երբ շատ հանգիստ կարող ես վիրավորել կողքիդ հային ավելի կոպիտ, քան երբևէ թույլ կտայիր թշնամուդ հանդեպ այդպես արտահայտվել, ինչի մասին է խոսքը»,ընդգծեց մեր զրուցակիցը:
Ամփոփելով՝ Թևան Պողոսյանը հավելեց. «Հազարավոր բաներ պետք է փոխենք, բայց այսօրվա իրավիճակը նախկինում կատարված որոշումների հետևանքն է: Շատ ժամանակ կատարվել են գիտակցված որոշումներ, ու եղել է գիտակցված այլ որոշում անելու հնարավորություն: Երբ գիտակցված այլ որոշման փոխարեն արվել է հակառակը, ու պայքար է գնացել այլ բաների համար, հիմա արդյունքները պարզապես մեր գլխին են թափվել: Կկարողանա՞նք այս ճգնաժամերը հաղթահարել, միգուցե շանսեր կունենանք մեր երազած Հայաստանին հասնել, որը բաղկացած կլինի ՀՀ և ԱՀ առնվազն 1994 թ. սահմաններով ու պետականությամբ: Եթե դա կանենք՝ փառք ու պատիվ մեզ, եթե՝ ոչ, եկեք ուրիշներին չմեղադրենք իրենց շահերն առաջ տանելու համար: Եթե բան ունենք ասելու, ինքներս մեզ ասենք, բայց դրա համար ի սկզբանե ազնվություն է պետք ունենալ»:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 
			
			
			 Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference
 IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
 Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
 Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to Moscow
Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to Moscow Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International Forum
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International Forum Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins
Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins Unibank Launches Online Queue Booking System
Unibank Launches Online Queue Booking System With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship
With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship AraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual Game
AraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual Game Converse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference
Converse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference
 Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments
Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments
 IDsalary Package – A Convenient and Beneficial Tool
IDsalary Package – A Convenient and Beneficial Tool
 Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue
Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue
 AraratBank: Financial Partner of Théâtron Festival
AraratBank: Financial Partner of Théâtron Festival The Sound of Artsakh in the USA
The Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership
Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership
 Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians
Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians Ucom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security
Ucom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security
 JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms
JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms  Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference
Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference
 Unibank to Issue Cards Featuring Designs Created by Kids
Unibank to Issue Cards Featuring Designs Created by Kids Converse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee Conference
Converse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee Conference Financial Literacy Lesson with Idram Junior
Financial Literacy Lesson with Idram Junior
 Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom
Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom
 IDBank issued the 6th tranche of bonds of 2025
IDBank issued the 6th tranche of bonds of 2025
 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row
200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row
 Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia
Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia
 AraratBank Modernizes Matenadaran's Security System
AraratBank Modernizes Matenadaran's Security System The Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation
The Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation Ucom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6G
Ucom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6G AraratBank and Teach For Armenia Sign Memorandum of Cooperation
AraratBank and Teach For Armenia Sign Memorandum of Cooperation The Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes
The Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes IDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”
IDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy” Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection
Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection
 Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives
Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives
 Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth
Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth SIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship
SIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship Renovation Loans, Fast and Affordable with IDBank
Renovation Loans, Fast and Affordable with IDBank AraratBank Joins ArcaQR
AraratBank Joins ArcaQR Nature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert
Nature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert Ucom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 Summit
Ucom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 Summit Dekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional Administration
Dekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional Administration With the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program Continues
With the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program Continues DigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises
DigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises 5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s Beneficiary
5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s Beneficiary How to Use the Rate.Trading Platform
How to Use the Rate.Trading Platform Trip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and Arca
Trip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and Arca Financially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi Camp
Financially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi Camp Empowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.
Empowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.			 
			
			
				 
			
			
			



