Ողբերգական վթար Խանջյան գյուղի սկզբնամասում. կա 1 զոհ, 1 վիրավոր
SOCIETYԱրմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12:30-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Խանջյան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորն ու մահացածը ազգականներ են:Նրանցից մեկն էլ անչափահաս է:
Կայքը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



