Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ
POLITICSԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 14-ին այցելել է Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ:
Երկրի ղեկավարը տեղում հետևել է պետական և բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին, բնակիչների հետ քննարկել համայնքների սոցիալ-֊տնտեսական և անվտանգային խնդիրները, պատասխանել նրանց հուզող հարցերին: Հանրապետության նախագահը նշել է, որ սահմանապահ համայնքներին վերաբերող բոլոր հարցերը մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում։ Նա հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր հարցերը ողջամիտ ժամկետներում լուծում կստանան։
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էր Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



