Իրանում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել. տուժածների թիվը հասել է 99-ի
INTERNATIONAL NEWSԻրանի հարավում կիրակի երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել՝ ավելի քան 6 մագնիտուդ ուժգնությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղումանելով իրանական աղբյուրին, երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 99-ի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել երկու զոհի և 27 տուժածի մասին: Ներկա պահին տուժածներից հիվանդանոցում գտնվում է 10-ը: Այս մասին հայտնել է ստորգետնյա ցնցումներից տուժած Հորմոզգան նահանգի բժշկական համալսարանի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ մյուս տուժածները բուժօգնություն ստանալուն պես տուն են ուղարկվել:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքից մոտ 60 կմ հեռավորությամբ: Մի քանի հետցնցումներ են գրանցվել:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



