Հրդեհ Մաշտոցի պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
SOCIETYՆոյեմբերի 15-ին, ժամը 01։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 39/9 հասցեում գտնվող «Բլեք Անգուս» բուրգեր-բարում։
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։48-ին, մարվել՝ 01։51-ին։ Այրվել է գրիլի սարքավորում (0․5 քմ)։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



