Ադրբեջանը հետպատերազմական իրավիճակում լուծել է իր նվազագույն խնդիրը՝ դիրքավորվել գրեթե բոլոր ռազմավարական բարձունքներում. Տիգրան Աբրահամյան
BLOGԱդրբեջանը բացահայտորեն հայտարարում է, որ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի մասով ունի իր առաջնահերթությունները և այդ խնդիրները լուծելու ճանապարհին իրեն իրավունք է վերապահում վարվել այնպես, ինչպես որ հարկն է համարում։Այս մասին գրառում է արել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանը հետպատերազմական իրավիճակում լուծել է իր նվազագույն խնդիրը՝ դիրքավորվել գրեթե բոլոր ռազմավարական բարձունքներում, նախաձեռնությունն իր ձեռքը վերցրել և շարունակում է Հայաստանի հետ խոսել շանտաժի, սպառնալիքի և ուժի լեզվով։
Հայաստանի իշխանությունը ստեղծված իրադրությունում ավելի շատ ջանք գործադրում է իրականությունը քողարկելու, հասարակությանը ստով և կեղծիքով «կերակրելու», քան իրավիճակին համահունչ քայլեր ձեռնարկելու և մեր երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու ու վերականգնելու համար»,-գրել է Աբրահամյանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



