Կոտայքում BMW-ն մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
SOCIETYՃանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Այդ օրը՝ժամը 18:15-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Քարվանսարա»-ի դիմաց, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 63-ամյա Գագիկ Սահակյանի վարած ЗИЛ մակնիշի և 53-ամյա Լևոն Սայադյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով BMW-ի վարորդն ու նրա ուղևոր, Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Կարեն Սայադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները հայր ու որդի են:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



