«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կտնկվի ևս 250,000 ծառ
SOCIETYԱյսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երևանի անտառպետության և «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում մասնակցել է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված աշնանային համապետական ծառատունկին։
Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցները Երևանի անտառպետության տարածքում տնկել են մոտ 1000 տնկի, հիմնականում հացենի։
Ծառատունկի այս փուլում կտնկվի 250.000 տնկի:
Վերլուծելով գարնանային ծառատունկի արդյունքներն, այս անգամ ընտրվել է հիմնականում փակ արմատային համակարգով տնկանյութ, որն ունի 80-90% կպչողունակություն։
Համապետական ծառատունկին մասնակցության հայտ էին ներկայացրել մի շարք կազմակերպություններ, և այսօր հարյուրավոր քաղաքացիներ իրենց մասնակցությունն են բերել ծառատունկին։Վստահ կարող ենք ասել, որ մոտենում ենք «10 մլն ծառ» նախաձեռնության առաջին 1 միլիոնին։
Համազգային այս նախաձեռնությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը ցանկություն ունի ներազդել հասարակության վարքին և ամեն հաջորդ անգամ ընդգրկել Հայաստանի կանաչ ապագայով մտահոգ քաղաքացիների մասնակցության ավելի լայն շրջանակ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



