ՌԴ Արմավիրի քաղաքամերձ շրջաններից բնակիչները տարհանվում են՝ հեղեղումների սպառնալիքի պատճառով
SOCIETYՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի իշխանություններն այսօր սկսել են քաղաքամերձ գյուղերի բնակիչների տարհանումը՝ ջրհեղեղների սպառնալիքի պատճառով, հայտնում է Интерфакс-ը։
«Արմավիրում պահպանվում է լողափնյա տարածքների հեղեղման սպառնալիքը՝ Կուբան և Ուրուպ գետերի ջրի մակարդակի բարձրացման պատճառով։ Այս կապակցությամբ որոշվել է տարհանել բնակչությանը քաղաքի այն շրջաններից, որոնք կարող են ենթարկվել հեղեղման»,- նշել է աղբյուրը։
Տեղումների պիկը սպասվում է այսօր՝ մոսկովյան ժամանակով 10։00-ից 20։00-ն ընկած ժամանակահատվածում։ Առավոտյան ժամերին նկատվել է ջրի մակարդակի աննշան բարձրացում։
Նախորդ գիշեր բնակչության մի մասը տարհանվել է վտանգավոր շրջաններից կամ լքել դրանք ինքնուրույն։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
3
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
4
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
5
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...



