«Ժողովուրդ». Ինչու է հետաձգվել Արմեն Գևորգյանի նշանակումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
POLITICS
«Այս տարվա սեպտեմբերի 15-ից Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը և լուրեր հրապարակվեցին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Սակայն դեկտեմբերի 21-ին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, որը նախագահում էր Սերժ Սարգսյանը, գլխավոր քարտուղարի հարցը այդպես էլ չբարձրաձայնվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով քննարկվել էր, որ դեկտեմբերի 21-ին ոչ թե Վ. Հարությունյանը, այլ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն է նշանակվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
Այդ նշանակման հետաձգման պատճառը, չի բացառվում, այն , որ 2016 թվականի փետրվարի մեկից Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահությունն անցնելու է Հայաստանին և ԵՏՄ գործող մարմնի ղեկավար է նշանակվելու Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայերի դերը շատ կբարձրանար»,-գրում է թերթը:



