Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Թատրոն, ուր սերունդների ժառանգորդական շղթան ընդհատված չէ. կողք կողքի ստեղծագործում է երեք սերունդ․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

1931 թ. հունվարի 28-ին Յանովսկու «Ցասումը» ներկայացմամբ բացվեց Ղարաքիլիսայի, հետագայում՝ Կիրովականի, ապա՝ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը՝ բեմադրիչ Աշոտ Մաթևոսյանի (Աշ-Մաթ) բեմադրությամբ։

«Հովհաննես Աբել յանի անվան պետական դրամատիկական թատրոնը 90-ամյա կենսագրության մեջ, խոշոր հաշվով, պարապ ժամանակաշրջան չի ունեցել: Անգամ 1988 թ.- ին՝ դեկտեմբերյան աղետից հետո, երբ թվում էր՝ կյանքը կանգ է առել, թատրոնը շարունակել է իր թերապևտիկ առաքելությունը: Այդպես է և այսօր՝ կորոնամղձավանջ, 44-օրյա պատերազմ, թևաթափվող, հաճախ իր անելիքը չիմացող հանրություն: Թատրոնի, ընդհանրապես՝ մշակույթի առաքելությունը, մարդուն մերօրյա իրականությունից չկտրելով, այլ՝ գեղարվեստի իրականություն տեղափոխելն է և բուժելը։ Հաճախ ինձ հարցնում են, թե ինչ է հարկավոր մերօրյա հանդիսատեսին: Թող ներեն ինձ իմ ընկերները և ոչ ընկերները, պարզունակ եմ համարում պատասխանները, թե անհրաժեշտ է ընդամենը լիցքաթափվել:

Այո, մարդն այսօր իսկապես կարիք ունի ծիծաղելու, բայց և նույն այդ մարդը մանկուրտ չդառնալու պարտավորություն ունի՝ ժամանակային եռամիասնությունը և մեր աննորմալ ժամանակների բոլոր մարտահրավերները հաշվի առնելով նաև: Կորոնաժամանակների հարկադիր դադարը, կարծեք թե, հաղթահարեցինք՝ նախ օնլայն ձևաչափի անցնելով, որի արդյունքում թատրոններն անկասկած շատ բան կորցրեցին, ապա անցանք բացօթյա ներկայացման ձևաչափին՝ ծնունդ տալով հետաքրքիր մեկնաբանությունների: Պատերազմի՝ մեր մեջ կաղկանձող ցավը երկար ժամանակ չի լռելու կամ չի լռելու ընդհանրապես: 44-օրյայից հետո գեղարվեստի լեզվով խոսելը սարսափելի դժվար էր: Նաև դա էր պատճառներից մեկը, որ պատմության քառուղիներում փնտրվեց վաղվա օրը, որն էլ ծնունդ տվեց մեր «Երկիր հայրենիին»:

Այս ամենով հանդերձ՝ պետք է նշեմ, որ աբել յանցիների անցած բարդ ու դժվարին, բայց արժանապատիվ ճանապարհի վկայություններից մեկը ներկայիս խաղացանկն է, որը հարուստ է հայ և համաշխարհային դրամատուրգիայի գլուխգործոցներով»,- «Փաստի» հետ զրույցում ասում է թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը։

Ընդգծում է՝ թատրոնն այն քչերից է, որտեղ սերունդների ժառանգորդական շղթան ընդհատված չէ. կողք կողքի ստեղծագործում է երեք սերունդ։

«Սա շատ կարևոր իրողություն է, որովհետև երիտասարդներն ունեն ավագներից սովորելու հնարավորություն, իսկ ավագները՝ իրենց թե՛ մասնագիտական փորձը, թե՛ կենսափորձն ու իմաստնությունը սիրով ու հոգատարությամբ փոխանցելու առաքելություն։ Թատրոնի ներկայիս թատերախումբը՝ երեք սերնդի համաժամանակյա շնչառությամբ, բեմական հարուստ կենսագրության և ստեղծագործական նվաճումների շնորհիվ (ՀՀ ժողովրդական արտիստներ Հակոբ Ազիզյան, Ռոզա Մխիթարյան, վաստակավոր արտիստներ Հայկ Թորոսյան, Վրույր Հարությունյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյան, Սոֆիա Սողոմոնյան, միջին և երիտասարդ սերնդի դերասաններ Ալլա Դարբինյան, Արմինե Վերմիշյան, Էդգար Քոչարյան, Էլֆիկ Զոհրաբյան) նոր նշանակալից բեմադրություններով է հարստացնում աբել յանցիների տարեգրությունը: Իրավամբ, 90-ամյա երիտասարդացող թատրոնը կարող է հպարտանալ անցյալի իր ձեռքբերումներով, ներկայով, իր հավատարիմ հանդիսատեսով և գլուխը բարձր քայլել դեպի հարյուրամյա հեռուն, դեպի մշակութային նոր նվաճումներ խաղաղ հայրենիքում»,-նշում է մեր զրուցակիցը։

Հավելում է՝ այս տարի նշել են թատրոնի հիմնադրման 90-ամյա հոբել յանը։ «Ունեցանք հոբել յանական միամսյակ, որի շրջանակում հանրության դատին հանձնվեց միանգամից երկու պրեմիերա՝ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» պիեսը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի բեմադրությամբ, և Վինա Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» ներկայացումը՝ Նունե Խեչումյանի մեկնաբանությամբ։Դեմիրճյանի պիեսի շահվերդյանական մեկնաբանությունը, կարծում եմ, պետք է դիտի յուրաքանչյուր հայ մարդ։ Սա ներկայացում է հայի մասին ընդհանրապես, հայի կորսված ու գտնելիք արժեքների մասին մասնավորապես, սա ներկայացում է, որտեղ ևս մեկ անգամ հաստատվում է մի անբեկանելի ճշմարտություն, թե հայրենադավությունը երբևիցե չի ներվում: Սա ներկայացում է, որտեղ ժամանակային եռամիասնության փոխներթափանցումներ կան, իսկ գեղարվեստական տարածքը Հայաստան աշխարհն է՝ ամենօրյա փորձությունների միջով աստվածավայել մենությամբ և քրիստոնյա խոնարհությամբ անցնող Երկիրը հայրենի»,- ասում է թատրոնի տնօրենը:

Փաստ է այն, որ չճահճանալու համար անհրաժեշտ է համագործակցություն մարզային և մայրաքաղաքային թատրոնների հետ: Սահակյանը նշում է՝ համագործակցությունն այս առումով իսկապես անհրաժեշտություն է, եթե չասենք երկրորդ շնչառություն։ «Փորձում ենք հնարավոր չափով համագործակցել թե՛ մարզային և թե՛ երևանյան գործընկերների հետ, հիմնականում այդ համագործակցությունը դրսևորվում է հյուրախաղերի տեսքով։ Հոկտեմբերին՝ հոբել յանական՝ հասկանալի պատճառներով համեստ միամսյակի շրջանակում (թատերաշրջանը բացել ենք սեպտեմբերի 22-ին), երկու ներկայացումով հյուրընկալվել ենք Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական ռուսական թատրոնում, արժանացել երևանյան հանդիսատեսի ջերմ արձագանքին: Առաջիկայում հյուրախաղերով կլինենք նաև այլ քաղաքներում։ Իհարկե, ունենք նաև հրավիրված բեմանկարիչներ, դերասաններ, ինչը նույնպես համագործակցության և փորձի փոխանակման լավ օրինակ է։ Դեռևս 2019 թ.-ից խնդրադրել էինք նաև հրավիրել ռեժիսորներ մայրաքաղաքից: Դժոխային 2020 թ.-ը բազմաթիվ կանխատեսումներ և ենթադրություններ, չասեմ՝ հօդս ցնդեցրեց, բայց վստահաբար հետաձգեց անորոշ ժամկետով»,- հավելում է մեր զրուցակիցը:

Իսկ զրույցի վերջում՝ խնդիրների մասին: «Թատրոնի առջև ծառացած մարտահրավերները գլոբալ առումով բազմաթիվ են: Աշխարհն այլևս առաջվանը չէ, հանդիսատեսի պահանջմունքները նույնպես փոխվել են, և պետք է այնքան ճկուն լինենք, որ կարողանանք ժամանակի՝ սարսափելի արագությամբ փոփոխվող պահանջների մեջ գոնե դույզն-ինչ պահպանել ու ներկայացնել այն արժեհամակարգը, որի կրողն ենք ու ժառանգորդը: Այս ամենին զուգահեռ՝ անխուսափելի փոփոխություններ պետք է որդեգրենք, և որպես սերունդների հիմնական հակասություն՝ նկատի ունենանք յուրաքանչյուր նորի՝ դժվարությամբ ընդունվելու և ընկալվելու գործոնը։ Իսկ Աբել յանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ արդեն մասնավոր խնդիրը վերանորոգումն է: Հուսով եմ՝ մոտ ապագայում հայտնելու լավ նորություններ կունենանք»,-եզրափակում է Լուսինե Սահակյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients