Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


«Խաղաղության օրակարգը չի ձեւավորվում սպառնալիքի տակ» Թ. Թովմասյան. «Ժողովուրդ»

POLITICS

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ նոյեմբերի 11-ի լույս գիշերվանից Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն կիրականացնի նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ բեռների նկատմամբ։ Ադրբեջանը օգոստոսից ճանապարհի այդ հատվածում մաքսային տուրքեր է գանձում իրանցի վարորդներից։

«Հայաստանի քաղաքացիների եւ բեռների նկատմամբ Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում Ադրբեջանի կողմից որեւէ սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը»,- կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն աշխատանքային արտահերթ նիստ էր հրավիրել՝ կապված Անվտանգության խորհրդի քարտուղարի եւ ՀՀ վարչապետի հայտարարությունների հետ առ այն, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրվել են մաքսային անցակետեր, ինչը նշանակում է, ըստ Թովմասյանի, որ ՀՀ սուվերեն տարածքի մասին պիտի խոսենք անցյալով եւ չկարողանանք տնօրինել այն:

Թովմասյանը նշեց, որ աշխատանքային հրատապ նիստին հրավեր է ուղարկվել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ խմբակցությանը, ինչը, սակայն, մնացել է անպատասխան: Այնուհետեւ հանձնաժողովի նախագահը ներկայացրեց այն 5 հարցադրումները, որոնց հրատապությունն էլ առիթ է դարձել արտահերթ աշխատանքային նիստ հրավիրելու: Հարցադրումներն են.

1. Ինչի՞ հիման վրա եք հայտարարել, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, արդյոք արդեն իրականացվե՞լ է դեմարկացիա եւ դելիմիտացիա, եւ դրա հիման վրա միայն դուք կարող եք նման հայտարարաությամբ հանդես գալ:

2. Ի՞նչ իրավական հիմքով է հայտարարվում, որ անցակետը ՀՀ տարածքից դուրս է. ո՞ր քարտեզի հիման վրա:

3. Պետական սահմանի փոփոխությունը երբ իրականացվում է, այն իրականացվում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ. մենք օրենքով որեւէ փոփոխություն չենք իրականացրել, հետեւաբար սա իրավական տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ է:

4. Ինչպե՞ս է իրականացվելու ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց ու ապրանքների ազատ եւ անվտանգ տեղաշարժը:

5. Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ Գորիս-Կապան ավտոճանապարհով երթեւեկող քաղաքացիների համար, եւ ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր քաղաքացիների կյանքի, ազատ տեղաշարժի եւ հիմնարար այլ իրավունքներ:

Այնուհետեւ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ՝ մասնավորապես նշելով. «Դատապարտող հայտարարությամբ եմ ուզում հանդես գալ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված բռնաճնշումների վերաբերյալ, որովհետեւ մարդկանց բերման ենթարկեցին՝ միանգամայն անհավասար ուժ կիրառելով եւ նաեւ անհավասար վերաբերմունք դրսեւորելով խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչը եւս մեկ անգամ արձանագրում է ժողովրդավարությունից մեկ քայլ նահանջը»:

Նշենք, որ նիստին մասնակցում էին «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ոչ ոք ներկա չէր, թեեւ նույնկերպ հրավեր էր ուղարկվել նաեւ նրանց:

Այնուհետեւ նիստին ներկաները իրենց մեկնաբանությունը հնչեցրին առաջադրված հարցադրումների եւ կառավարության հայտարարությունների վերաբերյալ:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը նշեց, որ թեեւ իշխանությունը դեռ նոր բան չի ստորագրում, բայց «ժողովրդի ու ԱԺ-ի թիկունքում բանավոր գործարքների է գնում թշնամի երկրի հետ»:
Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ այս ամենը ինչը համաձայնեցված է եղել ադրբեջանական իշխանությունների հետ. «Պատահական չէ, որ այս հայտարարության հետ միասին եղավ նաեւ հայտարարություն առ այն, որ Տաթեւ-Աղվանի ճանապարհը ասֆալտապատված ..Դա էստրեմալ ճանապարհ է, եւ ես, օրինակ, այնտեղ գնում էի ջիպինգի..»:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ահազանգեց. «Վարչապետի հաստիքին նստածի նախադասությունները ուղղակի պետական դավաճանության մասին խոստովանական ցուցմունք էին»:

Ուշագրավ նկատառում արեց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը՝ նշելով. «Եթե «Գուգլ»-ին խնդրեք, որ ձեզ հուշի, թե ինչպես պիտի հասնեք Ճակատեն, ցույց է տալիս, որ դուք պետք է հասնեք 8 ժամ 42 րոպեում՝ կտրելով 451 կիլոմտեր ճանապարհ… Մեր մոտ ինչ-որ մեկը «Գուգլ»-ի ղեկավարության հետ այս հարցը լուծելո՞ւ է…Այս վարչախումբը հետապնդում է մի նպատակ՝ սպասարկել ադրբեջանական շահերը»:

Դաշնակցական Լիլիթ Գալստյանը նշեց, որ «չակերտավոր իշխանությունը խաղաղության կեղծ դիսկուրսով ամենօրյա կործանման է տանում Հայաստանի գոյությունը»:

Նիստն ամփոփեց ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ հայտարարելով. «Ըստ էության, պետք է արձանագրենք, որ փաստացի Հայաստանի սահմանները փոփոխվել են, եւ այս բոլոր գործընթացների համար մենք չունենք որեւէ իրավական հիմնավորվածություն: Եթե Հայաստանում կան ուժային կառույցներ, եթե Հայաստանում կա Գլխավոր դատախազություն, որ սպասարկում է պետական շահը, ապա վայրկյան առաջ պետք է քրեաիրավական բնույթի գնահատական տա այս գործողություններին, որովհետեւ սրանք պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ակնհայտ ոտնձգություններ են»:

Թովմասյանը զավեշտալի որակեց Անվտանգության խորհրդի քարտուղարի այն ուղղորդումը, որ քաղաքացիները պիտի վճարեն մաքսակետերում եւ անցնեն՝ նշելով. «Գուցե պարզաբանե՞ն՝ ինչ արտարժույթով, որտեղ ենք վճարելու, Ադրբեջանի օրենսդրությունը մեկնաբանեն, որ ՀՀ քաղաքացիները հասկանան՝ ում ինչքան պիտի վճարեն իրենց տարածքով անցնելու համար..»:

Ապա Թովմասյանը մտահոգություն հայտնեց, որ իրավական կազուս գուցե առաջանա նման իրավիճակում. «Իսկ ի՞նչ է լինելու խախտման դեպքում, ինչպե՞ս է ՀՀ քաղաքացին պաշտպանելու իր իրավունքները, ո՞ւմ է դիմելու իր իրավունքների ոտնահարման դեպքերով»: Ամփոփելով նիստը՝ ԱԺ ՄԻՊ նախագահը նշեց. «Խաղաղության օրակարգը չի ձեւավորվում պատերազմի սպառնալիքի տակ, ստիպված: Խաղաղության օրակարգը եթե դուք ունեիք, ուրեմն պետք էր 2018-ին հայտարարել՝ մենք եկել ենք իշխանության խաղաղության օրակարգով, եւ խաղաղության գինը այս է, եւ ասեիք՝ որն է այդ գինը..»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia