«Պետք է գա պատասխան տալու ժամանակը»․ Գեղամ Մկրտչյան
BLOGՖոտոլրագրող Գեղամ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նայեցի «Ազատության» ֆիլմը Շուշիի անկման մասին․․․ Դժվար ու դաժան օրերի պատկերները ժապավենի պես անցան աչքերիս առաջով՝ ստիպելով նորից զգալ առանց այդ էլ չսպիացող վերքի ցավը։
Ոչ ոք ոչ մի վայրկյան չէր մտածում ողջ մնալու կամ զոհվելու մասին, մտածելու միայն մի բան կար՝ Շուշին պետք է պաշտպանել․ դա՛ է մեր սրբազան պարտքը, ավելի կարևոր առաքելություն չկա․․․
Որպես լուսանկարիչ՝ ինձ համար այդ օրերին արած անհամար լուսանկարները պատերազմի վավերագրությունն են․․․
Այս ֆիլմը խորացրեց անպատասխան հարցերից առաջացած ցասումը․․․ Շուշին հանձնել, երբ այդքան զրկանք կրեցինք, մեր անմահացած եղբայրների արյամբ ներծծվեց մեր հայրենի հողի ամեն մի թիզը․․․ Պետք է գա՛ պատասխան տալու ժամանակը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



