Վաղվանից դասերը առցանց ենք անելու մինչև այլընտրանքային ճանապարհը վերանորոգեն․ Որոտանի դպրոցի տնօրեն
SOCIETYՎաղվանից դասերը առցանց ենք անելու մինչև այլընտրանքային ճանապարհի հատվածները, որոնք դժվարանցանելի են, վերանորոգեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Որոտան համայնքի դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանը։
«Գնացել ենք, ներքևը փակ էր, գնացել ենք այլընտրանքային ճանապարհով, ուշացել ենք, բնականաբար, դասերը անցկացրել ենք, հետ ենք եկել, վաղվանից էլ կրկնեմ՝ առացանց ենք անելու, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու»,-ասաց Արա Գրիգորյանը։
Դպրոցի տնօրենը մանրամասնեց, որ այլընտրանքային այդ ճանապարհը անցնում է Խոտ գյուղով։
Հիշեցնենք, որ այսօր դպրոցի ուսուցիչները ահազանգել էին, որ երկու ժամ ուշացումով են հասել դպրոց, Գորիս-Կապան ավտոճանապարհը փակ է, բաց լինելու դեպքում էլ ադրբեջանցիները պետք է անձնագրերը ստուգեն։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



