Yerevan, 06.July.2026,
00
:
00
BREAKING


Անդրկովկասյան երեք երկրից միայն Վրաստանն ու Հայաստանն են հրավիրված վիրտուալ «ժողովրդավարության գագաթաժողովին»․ «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

Regnum.ru-ն «ԱՄՆ-ը և անդրկովկասյան ժողովրդավարության աքիլլեսյան գարշապարը» վերնագրով հոդվածում գրում է, որ Կովկասի երեք երկրից միայն Վրաստանն ու Հայաստանն են հրավիրված 2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից հրավիրված վիրտուալ «Ժողովրդավարության գագաթաժողովին»։ Ադրբեջանը չի ընդգրկվել հրավիրված 100 երկրների ցուցակում, քանի որ այդ երկրի ղեկավարը, ինչպես և մի շարք այլ երկրների ղեկավարներ, «տարիներ շարունակ խարխլել են ժողովրդավարական համակարգերը»։ Հասկանանք Բայդենի այս կարևոր դիրքորոշումը. նա ասում է, որ աշխարհն այժմ կանգնած է «ինքնավարության և ժողովրդավարության միջև պայքարի առջև»։ Վաշինգտոնն ասում է, որ իր արտաքին քաղաքականությունը լինելու է գաղափարական փաթեթավորմամբ:

Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանել է ամերիկյան Foreign Affairs հրատարակությունը, ԱՄՆ-ը «ջանքեր կգործադրի երկրներին միավորելու ժողովրդավարություն ցանկացողների կոալիցիայում և գլխավորելու այդ համաշխարհային ժողովրդավարական դաշինքը»: Հիմա՝ իրավիճակի հիմնական հատկանիշների մասին։ Նախ՝ Անդրկովկասում հետխորհրդային տրանսֆորմացիան իրականացվել է ժողովրդավարացման տեղական մոդելներով։ Երկրորդ հատկանիշն այն է, որ տարածաշրջանի ժողովրդավարական գործընթացները հայտնվել են տեղական ազգայնականության գրկում, որը կատարում է ներքին համախմբման, մոբիլիզացման և նոր ազգային վերնախավի կողմից իշխանության պահպանման գործառույթը։ Երրորդը ազգայնական դեմոկրատիաներն են, որոնցից ոմանք ավելի մեծ չափով, ոմանք՝ ավելի փոքր չափով, տարբեր փուլերում և տարբեր ձևերով իրենց դիրքավորել են որպես «արևմտամետներ»։

Չորրորդն այն է, որ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դեմոկրատական ներուժը տարբեր է։ Վրաստանը սկսել է համարվել «կայացած ժողովրդավարական» միայն այն բանից հետո, երբ 2013 թվականի նոյեմբերին Սահակաշվիլին լքել է քաղաքական ասպարեզը։ Հայաստանը հայտնվել է «ժողովրդավարությունների» ցուցակում 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, որն, ըստ Financial Times-ի, «երկիրը դուրս է բերել ավտորիտար ծուղակից»։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նախագահ Իլհամ Ալիևը, Le Monde-ի խոսքերով, «զոհաբերել է Արևմուտքում տարիներ շարունակ ստեղծած դեմոկրատ կառավարչի իր կերպարը, որպեսզի հաճոյանա իր ժողովրդի ազգայնական նկրտումներին»։

Արդյունքում ունենք հետևյալ պատկերը. Վրաստանը ձգտում է դեպի Արևմուտք, Հայաստանը ցանկանում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը, Ադրբեջանը հանդես է գալիս որպես Թուրքիայի ռազմավարական դաշնակից և գործընկեր։ Այստեղ ինտրիգն այն է, թե ինչպե՞ս են Բայդենն ու նրա օգնականները խաղարկելու անդրկովկասյան «ժողովրդավարական փասիանսը»։ Բոլոր ցուցանիշներով ԱՄՆ-ը փնտրում է կոնկրետ մոտեցումներ՝ ելնելով տարածաշրջանի երկրների կոնկրետ խնդիրներից։ Մի շարք գործոնների հետևանքով Անդրկովկասում ձևավորվել են հիբրիդային ռեժիմներ, որոնք անկայուն կերպով հավասարակշռում են ժողովրդավարությունն ու ինքնավարությունը։ Ինքնավարություն-ժողովրդավարություն սանդղակով նրանք բոլորը հավասարակշռվում են «երկու ափերի» միջև՝ ձգվելով նախ՝ դեպի մեկը, ապա՝ մյուսը։

Մինչ Վրաստանը խարիսխ է գցել ժողովրդավարության ծոցում, Հայաստանը, որտեղ խոսում են կառավարման նախագահական ձևին վերադառնալու հնարավորության մասին, կարող է իր նավը հանել այնտեղից: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ալիևը չեղարկել է Սահմանադրության այն հոդվածը, որը սահմանափակում է մեկ անձի պաշտոնավարումը նախագահության երկու ժամկետով։ Եվս մեկ կետ. այժմ Վրաստանում և Հայաստանում հիմնական ընդդիմադիր ուժերը գործում են երկրի ներսում։ Ադրբեջանում քիչ թե շատ նկատելի ընդդիմությունն իր գործունեությունը տեղափոխել է սահմաններից դուրս, հիմնականում՝ Եվրոպա։ Բաքուն կարծում է, որ դա «նեղ փոքրամասնություն» է, որն աջակցություն է ստանում Արևմուտքում և օգտագործվում է նրա կողմից՝ որպես ճիշտ ժամանակին Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու գործիք։ Արևմուտքը, հատկապես Բաքվի համար հաղթական Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանում՝ Հայաստանում տեղի ունեցածի նման «գունավոր հեղափոխություն» իրականացնելու հնարավորություն չունի։ Այդ դեպքում «դեմոկրատների կոալիցիան» ի՞նչ կարող է անել Ադրբեջանում։

Թվում է, թե կարելի է ջանքեր գործադրել փոխելու Բաքվի հնարավորությունների ցանկը, որը հայտնվել է Ղարաբաղյան պատերազմից հետո, այսինքն՝ Ադրբեջանի համար «հաղթանակը պետք է վերածվի պարտության»։ Միաժամանակ չի կարելի բացառել, որ ճնշում կսկսվի Ռուսաստանի աքիլլեսյան գարշապարի վրա, որը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ներկայությունն է։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, կարող են պահանջել այլ խաղաղապահների մուտք հակամարտության գոտի՝ բացառելու համար տարածաշրջանի ամբողջական վերադարձը Բաքվի վերահսկողության տակ։ Այսպիսով, կարող է ստեղծվել նոր իրավիճակ, որը կազդի Ադրբեջանի ներքին վիճակի վրա։

Նկատի առնենք, որ Վաշինգտոնի և Փարիզի թույլ մասնակցությունը Ղարաբաղում կրակը դադարեցնելու ջանքերին կարող է փոխարինվել ուժեղ ակտիվությամբ, որը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Այլ հարց է, որ Բաքուն կանխարգելիչ խաղ խաղա և հասցնի Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա իրավացի են այն փորձագետները, ովքեր կարծում են, որ նրա համար խաղադրույքները հիմա ահռելիորեն ավելացել են՝ համեմատած Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների հետ։ Չի կարելի բացառել, որ ամերիկյան «ժողովրդավարությունների գագաթաժողովից» հետո որոշ ուժեր, որոնք սնվում են Արևմուտքում, լուրջ ջանքեր գործադրեն Անդրկովկասում աշխարհաքաղաքական նոր կապիտալիզացիա ստեղծելու համար։ Պետք է պատրաստ լինել իրադարձությունների նման ընթացքին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026