Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


«Տնտեսական քաղաքականություն չկա, իրականությունն այլ շղարշի տակ են ներկայացնում»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում գնաճը շարունակում է նոր թափ ստանալ: Պաշտոնական տվյալներով, սպառողական շուկայում հոկտեմբերին 2020 թ. հոկտեմբերի նկատմամբ գնաճը կազմել է շուրջ 9 %, իսկ միայն սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի դեպքում գնաճն արդեն հասել է 16 %: Բանջարեղենի դեպքում նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գործ ունենք էական՝ ավելի քան 69 % գնաճի հետ: Իսկ սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին բանջարեղենը թանկացել է 5,2%-ով: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը թերահավատ է պաշտոնական ցուցանիշների առումով. «Վստահություն չեն ներշնչում, իրականում ոչ թե, օրինակ, 9 %, այլ ավելի մեծ գնաճի հետ գործ ունենք, ինչն ակնհայտ է նույնիսկ առանց ուսումնասիրությունների, և զգում ենք անգամ սովորական գնումներ կատարելու ժամանակ»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց Ա. Պողոսյանը:

Ըստ Ա. Պողոսյանի, նման իրավիճակը պայմանավորված է երկու հիմնական խնդրով: «Առաջինը Հայաստանի պաշտպանվածության խնդիրն է: Լայն իմաստով երկրորդ խնդիրն ապիկար կառավարումն է: Այս իրողությունների պարագայում մենք այլ պատկեր չէինք կարող ունենալ: Գնաճը բնական երևույթ է, բայց խնդիրն այն է, որ դրա դեմ քայլեր չեն ձեռնարկվում: Վերջին երեքչորս տարում եկամուտների վերանայում մեկ անգամ է եղել: Մասնավորապես, օրինակ՝ թոշակները բարձրացան 10 տոկոսով: Սա զավեշտ է: Այդպիսի մի զավեշտ էլ առաջիկայում նախատեսվող բարձրացումն է: Եթե նվազագույն կենսաթոշակը երեք հազար դրամով բարձանում է, դրանից թոշակառուի վիճակը չի լավանում: Սա գնողունակության ու սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված քայլ չէ, որևէ խնդիր չի լուծում: Սա պարզապես վիրավորական է սեփական ժողովրդի նկատմամբ: Ինչպե՞ս կարելի է սեփական ժողովրդի նկատմամբ տնտեսական նման քաղաքականություն վարել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ այս իրավիճակում, երբ մարդիկ անգամ նվազագույն կենցաղային խնդիրները չեն կարողանում լուծել, երեխաներին սնունդով ու հագուստով ապահովել, տուժում է նաև կրթական բաղադրիչը. «Մարդուն հարցնում ես՝ վերջին անգամ ֆիլհարմոնիա ե՞րբ ես գնացել, պատասխանում է՝ «վերջին անգամ՝ երբեք»: Երբ դիտարկում ենք ծախսերի բաշխումը, տեսնում ենք, որ բնակչության շուրջ կեսի մոտ մշակութային ու հոգևոր կյանքի համար ծախսերը զրո են: Երեխան չի հաճախում թատրոն, թանգարան, ինչը ևս կարևոր խնդիր է»:

Իսկ թե ինչո՞ւ գնաճը չի զսպվում, նրա խոսքով, դա բազմակողմանի խնդիր է: «Ամենահիմնական խնդիրը ներկրում/արտահանում բալանսն է: Այդ բալանսը չի կարգավորվում հօգուտ արտահանման աճի: Մենք վերջերս լսեցինք մի միտք, որ, օրինակ՝ կարտոֆիլը թանկացել է, որովհետև այլ երկրի է վաճառվել: Սա որպես աղետ է ներկայացվում, բայց որքան արտահանում ես, սովորաբար, այդքան կենսունակ է քո տնտեսությունը: Եթե ներքին շուկայում կարտոֆիլի գինը բարձրացավ, բարի եղեք այլ միջոցներով լրացնել բացն ու հարցերն այլ ուղղություններում լուծել: Մեր ցանքատարածությունների 50 տոկոսը չի մշակվում այսօր: Պատճառները բազմաթիվ են, գյուղերը դատարկվում են, կա արտագաղթ, ջրի, ոռոգման խնդիր և այլն: Խնդիրն այս ուղղություններն են, բայց ամեն կերպ պետք է խթանել արտահանումը: Կառավարությունում այս տեսանկյունից չեն մոտենում տնտեսական հարցերին: Ինչպե՞ս կարելի է գյուղացիներին անպաշտպան թողնել: Գյուղացին իր բերքի ու բարիքի 1/3-րդն է ստանում, մնացածը վերավաճառող օղակինն է, ինչը ճիշտ չէ»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, այս պայմաններում դրական որևէ սպասելիք անհնար է ունենալ: «Բացի իշխանության ներկայացուցիչներից ու ղեկավարից, չկա մի մարդ, որն իրականում տրամաբանական ու մատչելի ձևով կապացուցի, որ մեզ մոտ տնտեսական կյանքը դեպի լավն է գնում: Ես որևէ սպասելիք չունեմ ներկա իշխանությունից, քանի որ տնտեսական քաղաքականություն չեմ տեսնում: Ամեն կերպ փորձում են իրականությունն այլ շղարշի տակ ներկայացնել: Բայց չեմ կարծում, թե խնդիրները չեն նկատում: Տեսնում են, ուղղակի միգուցե իրենց գլխում այլ շահեր ու հետաքրքրություններ կան»,ընդգծեց Ա. Պողոսյանը:

Նա շեշտեց, որ ամեն ինչի հիմքում տնտեսությունն է. «Երկրները միշտ տնտեսական մրցակցության մեջ են: Եթե տնտեսության մեջ զիջում ենք, կանգնում ենք արդեն ռազմական, քաղաքական ու անվտանգային բաղադրիչներից բխող խնդիրների առջև: Մեզ մոտ տնտեսության ցուցանիշները նվազում են, սոցիալական վիճակը շարունակում է վատանալ: Այս պարագայում սոցիալական ընդվզումն անհրաժեշտ ու բնական երևույթ կլիներ: Հաճախ ենք այլ՝ անգամ ամենաբարեկեցիկ երկրներում սոցիալական տարբեր դժգոհություններ տեսնում: Դրանք արտահայտվում են ցույցերով, ինչն անհրաժեշտ է: Սա մեզ մոտ ևս չի ստացվում՝ սոցիալական պահանջներով հասարակակական ընդվզում գրեթե չի լինում: Մինչև այս խնդիրները ընդվզման առիթ չդառնան ու չարտահայտվեն հստակ գործողություններով, հույս լինել չի կարող: Մեզ սոցիալական ընդվզում է անհրաժեշտ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients