Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


«Այս հավաքականն ի վիճակի է պայքարել լուրջ նվաճումների համար. հաղթողին երկրպագելը շատ հեշտ է, պետք է պարտվելիս էլ կանգնել հավաքականի կողքին»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջիկա օրերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկու հանդիպում կանցկացնի Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների հետ: Ի՞նչ սպասել այս հանդիպումներից, ի՞նչ տվեց հավաքականին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, և ինչո՞ւ են մեր հասարակության մեջ գերիշխող պարտվողական տրամադրությունները, հիասթափությունը: Այս հարցերի շուրջ զրուցել ենք Հայաստանում ՈւԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանի հետ:

2020 թ.-ի փետրվարին Խոակին Կապառոսը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի երեք թեկնածուներից մեկն էր: «Անձամբ ինձ և ֆուտբոլային հանրույթի համար ընդունելի թեկնածուն Կապառոսն էր՝ հաշվի առնելով նրա փորձն ու անցած ճանապարհը: Նրա նշանակումից հետո սկսվեց համաճարակը, ընկերական հանդիպումները չկայացան, և մարզիչն իր աշխատանքը 2020 թ.-ի սեպտեմբերից սկսեց Ազգերի լիգայում: Այդ ժամանակ բավականին շատ նորեկներ հրավիրվեցին հավաքական: Հաշվի առնելով բոլոր դժվարությունները՝ համավարակը, հետո արդեն պատերազմը, բավականին լավ արդյունքներ ունեցանք, վերջին երկու խաղում կազմերի 70 տոկոսը վարակված էր կորոնավիրուսով, երկրորդ, անգամ երրորդ կազմով կարողացանք Ազգերի լիգայի մեր խմբում հաղթել, ինչը չլսված, չտեսնված ցուցանիշ էր հայկական ֆուտբոլի համար: Բարձրացանք B դիվիզիոն, ինչը ևս մեծ նվաճում էր Հայաստանի ազգային հավաքականի համար:

Աշխարհի առաջնության ընտրական փուլին ընդառաջ սխալ կլինի ասել, որ սպասում էինք, թե հավաքականը պետք է պայքարի ուղեգրի համար: Գիտենք թե՛ մեր հավաքականի ներուժն ու հնարավորությունները, թե՛ մեր մրցակիցներինը: Մեր խմբում մեզանից ուժեղ չորս հավաքական կար: Իհարկե, մարտ ամսվա երեք խաղերը մեծ հույս արթնացրեցին բոլորիս մեջ՝ երեք խաղ, երեք հաղթանակ: Այս հարցում հստակ զգացվում էր Կապառոսի ձեռագիրը: Թիմը հոգեբանորեն բացարձակ այլ մակարդակի վրա էր: Հենց դա մեզ օգնեց Ռումինիայի դեմ խաղում՝ հաղթել խաղի ընթացքում պարտվելուց հետո: Շատ ենք տեսել, երբ մեկ գոլ ընդունելուց հետո մեր հավաքականը հոգեբանորեն կոտրվում էր և պարտվում: Շատերի մոտ հույս արթնացավ, որ այս երեք խաղից հետո հավաքականն ուղղակի պարտավոր է նվաճել Աշխարհի առաջնության ուղեգիրը, հաղթել անգամ Գերմանիային. իհարկե, հասկանում ենք, որ սա այնքան էլ իրատեսական չէր: Սեպտեմբերյան խաղերից հետո ֆուտբոլային լայն շրջանակների մոտ հիասթափություն նկատվեց: Այո, կարող էինք հաղթել Մակեդոնիային, պարտավոր էինք հաղթել Լիխտեյնշտեյնին»,«Փաստի» հետ զրույցում ասում է Խուդավերդյանը:

Նշում է՝ բոլոր խաղերը, հաղթանակներն ու պարտությունները քննարկելիս պետք է խոսել այն մասին, թե այժմ ինչ վիճակում է մեր հավաքականը, և ինչ է արել Կապառոսն այս ընթացքում: «Միանշանակ ակնհայտ է առաջընթացը թե՛ խաղային, թե՛ հոգեբանական առումով: Եկեք իրատես լինենք՝ ասելով, որ գրեթե չունենք շանսեր Աշխարհի առաջնության համար պայքարը շարունակելու: Առաջին տեղի համար շանսեր մաթեմատիկորեն չկան, երկրորդ տեղի համար կան, բայց այս դեպքում հույսներս չենք կարող դնել միայն մեր ու մեր հաղթանակների վրա: Շատ բան կախված է նաև Ռումինիայից: Բայց ինչի՞ հասանք Աշխարհի առաջնության որակավորման այս փուլում: Նախ՝ հավաքական, որն ունի ֆուտբոլային լուրջ հավակնություններ:

Հանրության սպասելիքները վկայում են այն մասին, որ մեզ այլևս չի բավարարում մի քանի խաղ հաղթելը կամ 3-րդ կամ 4-րդ տեղ գրավելը: Ուզում ենք որակավորվել: Դրա մասին են վկայում նաև լեփ-լեցուն մարզադաշտերը, վստահ եմ առաջիկա խաղերին ևս ֆուտբոլասերները կլինեն հավաքականի կողքին: Ունենք լուրջ համալրումներ, այս հավաքականն ի վիճակի է պայքարել լուրջ նվաճումների համար: Ցավոք, որոշ շրջանակներ այժմ ասում են՝ Կապառոսը ձախողել է, պետք է հեռանա: Հակառակ կարծիքն ունեմ՝ Միստերը չի ձախողել և պետք է մնա, պետք է հնարավորություն տալ, որ նա շարունակի աշխատել: Ունեցել ենք վատ արդյունքներ, բայց չենք ձախողել: Հիմա պետք է նպատակ սահմանել պատշաճ հանդես գալ Ազգերի լիգայում, հաջորդիվ պայքարել «Եվրո 2024»-ի ուղեգրի համար, ինչը շատ իրատեսական եմ համարում, եթե Կապառոսը մնա, և հավաքականը որակապես շարունակի աճել»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավաքականի վերջին խաղերի ժամանակ դաշտում պայքարող թիմ ենք տեսնում, մարզիչ, որը կարողացավ հավաքականը նոր՝ ավելի բարձր մակարդակի բարձրացնել: Զուգահեռ իրականության մեջ կան մարդիկ, որոնք շարունակում են թերագնահատել հավաքականին ու մարզչին, ասել, որ էլի պարտվեցինք, ոչինչ էլ չի փոխվել: Հավաքականների ու մարզիկների հաղթանակին՝ լինի դա ֆուտբոլում, թե այլ սպորտաձևերում, նսպաստում է մարդկանց հավատը, նվիրումը, իհարկե, նաև տեղին արված քննադատությունը, որը միտում ունի ոչ թե զրոյացնելու արդեն իսկ կատարած աշխատանքը, այլ էլ ավելի կատարյալ թիմ տեսնելու: Ի վերջո, ժամանակն է մի կողմ դնել վատատեսությունն ու պարտվողական տրամադրությունները:

«Հոկտեմբերի խաղերից հետո որոշ մարդկանց մոտ նկատվում են նույն պարտվողական տրամադրությունները, սա էլ նպաստում է նրան, որ ոմանց մոտ թյուր կարծիք ձևավորվի, թե ոչինչ չի փոխվել, հավաքականը թույլ է, ֆուտբոլ չունենք:

Յուրաքանչյուր ոլորտում ցանկացած զարգացում պետք է լինի համաչափ: Եթե մի կողմը զարգանում է, մյուսն էլ պետք է նրան համընթաց քայլի: Այս դեպքում մի կողմում Ազգային հավաքականն է, մյուսում՝ ֆուտբոլային հասարակությունը: Օրինակ՝ մեր հասարակության մի փոքր զանգվածի մոտ կարծրացած է այն միտքը, որ անիմաստ է խաղերին հետևելը, բան չի փոխվել: Չպետք է մոռանալ, որ դաշտ մտնող ֆուտբոլիստը խաղում է մեր երկրի համար: Հիմա արդեն Խոակին Կապառոսն իր յուրաքանչյուր հարցազրույցում շեշտում է՝ «մեր երկիրը»:

Հասարակությունն էլ պետք է նույն կերպ մտածի՝ մեր երկիրը, մեր հավաքականը, երկուսն էլ մերն են: Եթե հավաքականը պարտվում է, պարտվում ենք մենք, եթե հաղթում է, հաղթում ենք մենք: Հաղթողին երկրպագելը շատ հեշտ է, պետք է պարտվելիս էլ կանգնել հավաքականի կողքին: Վստահաբար առաջիկա խաղերին Ազգային հավաքականը խաղադաշտ է դուրս գալու հաղթելու համար, խորհուրդ եմ տալիս հնարավորության դեպքում ներկա գտնվել մարզադաշտում և աջակցել հավաքականին: Այստեղ մեկ դիտարկում ևս: Ֆուտբոլային գրագիտության առումով աշխատանք պետք է տարվի լրագրողների, կարծիքի լիդերների և ֆուտբոլային պաշտոնյաների կողմից: Շատ արդիական օրինակ կարող եմ բերել՝ կապված տոմսերի գների հետ: Մակեդոնիայի խաղին իքս տրիբունայում տոմսն արժե վեց հազար դրամ, Գերմանիայի խաղին նույն տրիբունայում՝ յոթ հազար դրամ:

Շատերի մոտ սա տարակուսանքի տեղիք է տալիս: Բայց ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է՝ խաղի տոմսերի գնագոյացումը տեղի է ունենում ըստ մրցակցի: Հասարակությունը պետք է հասկանա՝ ֆուտբոլը ժամանց է, որի համար պետք է վճարել, որքան քո ժամանցը որակյալ է, այնքան ժամանցի վճարն ավելի թանկ է, ու դա նորմալ է: Մի քանի տարի առաջ՝ նախքան ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցած փոփոխությունները, տոմսերի գները միշտ նույնն էին: Օրինակ՝ Անդորայի հետ խաղին ներկա գտնվելու համար վճարում էինք ավելի թանկ, քան վճարելու ենք Գերմանիայի դեմ խաղի դեպքում: Տոմսերը թանկ չեն, նորմալ արժեք ունեն, ու բնական է, որ Մակեդոնիայի դեմ խաղում տոմսերի գներն ավելի էժան են, քան Գերմանիայի դեմ խաղում: Սա էլ ֆուտբոլային գրագիտության արտացոլանքներից մեկն է»,եզրափակում է Մհեր Խուդավերդյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients