Yerevan, 07.August.2026,
00
:
00
BREAKING


Ինչու Թուրքիան և Ադրբեջանը միջանցք չեն ստանա Հայաստանի միջով

ANALYSIS

Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են հրադադար, որն ավարտել է քառասունչորսօրյա պատերազմն Ադրբեջանի և Արցախի՝ Լեռնային Ղարաբաղում չճանաչված հայկական պետության միջև, ամերիկյան The National Interest ամսագրում գրում է Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը, որը մասնագիտացած է Իրանի, Թուրքիայի և Մերձավոր Արևելքի հարցերում։

Նա հիշեցնում է, որ Մոսկվայի միջնորդությամբ ձեռքբերված հրադադարի պայմաններով՝ Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել ԼՂ շրջանները: Ռուսաստանը երկու կողմերի միջև տեղակայել է մոտ 2000 խաղաղապահ և կոչ է արել փոխանակել ռազմագերիներին և այլ պատանդներին:

Սակայն Ռուբինն իր հոդվածում անդրադարձել է եռակողմ համաձայնագրի վերջին դրույթին, որը վերաբերում է Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և հաղորդակցային ուղիների ապաարգելափակմանը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորելու է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը:

«Վերջին ամիսներին, սակայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու կարևոր ուղղություններով փորձել են այլ կերպ սահմանել այդ կետը։ Նախ՝ նրանք դա մեկնաբանում են որպես իրենց միջանցքի տրամադրում, որը կհատի ինքնիշխան հայկական տարածքը։ Երկրորդ, նրանք անտեսում են առաջին կետը, որը նպատակ ունի ապաշրջափակել բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանով մեկ: Բայդենի վարչակազմը պետք է հստակ ցույց տա, որ նման վերաիմաստավորումն անհիմն է և անօրինական»,- գրում է հեղինակը՝ նկատելով, որ սկզբում թուրքերի մոտ և Կենտրոնական Ասիայի երկրներում լավատեսություն կար, որ Հայաստանի «Զանգեզուրի միջանցքով» (չակերտները`Tert.am) Ադրբեջանի մնացած տարածքից բաժանված էքսկլավ Նախիջևանից տրանսպորտային երթևեկությունը կարող է աշխուժացնել Արևելյան Թուրքիայի մեռնող տնտեսությունը և ընդլայնել առևտուրն ու զբոսաշրջությունը Կենտրոնական Ասիայում»,-գրում է հեղինակը:

Սակայն, Ռուբինի խոսքով, Ալիևի ամբարտավան ռազմատենչությունը շուտով վերացրեց այդ հնարավորությունը:

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագա շահերին։ Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը՝ անկախ նրանից, թե Հայաստանը դա ուզի, թե ոչ»,- ասել էր նա այս տարվա սկզբին Ադրբեջանի պետական հեռուստատեսության եթերում:

«Անկասկած, Թուրքիան աջակցեց Ալիևի կոպտությանը։ Թուրքիայի պաշտոնական պետական հեռուստաալիքը մեղադրեց Իոսիֆ Ստալինին ազգությունների գծով ժողովրդական կոմիսարի պաշտոնում Զանգեզուրը Հայաստանին շնորհելու համար՝ պնդելով, որը մինչ այդ տարածքն ադրբեջանական էր: Այստեղ զավեշտն, իհարկե, այն է, որ Ստալինը նույն կերպ Լեռնային Ղարաբաղը` պատմականորեն հայկական տարածքը, փոխանցել էր Ադրբեջանին: Զանգեզուրին հավակնություններ դնելով՝ Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները խաթարում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ալիևի հավակնությունների օրինականությունը։

Էրդողանն ավելի նրբանկատորեն է անդրադարձել խնդրին, քան իր ադրբեջանցի գործընկերը։ Նա ասել է, որ Հայաստանի ապաշրջափակման մասին հարցի քննարկումը Հայաստանի առաջնորդի հետ պահանջում է նախ Ադրբեջանի պահանջների կատարում»,-շարունակում է հոդվածագիրը:

Այնուհետև Ռուբինը հիշեցնում է վերջերս Ալիևի արած հայտարարությունն առ այն, որ «և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն Զանգեզուրի միջանցքի իրագործման համար, որպեսզի միավորեն ամբողջ թյուրքական աշխարհը»:

«Ե՛վ նախագահ Բայդենը, և՛ պետքարտուղար Բլինկենը բազմիցս հայտարարել են, որ «դիվանագիտությունը վերադարձել է», բայց երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, այն բացակայում է։ Սա ցավալի է, քանի որ իրական հնարավորություն կա՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղությանը և առաջ մղելու ամերիկյան շահերը: Պետքարտուղարության ոչ պաշտոնական թուրքական լոբբիի և ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» շահառուների շրջանում տարածված արտահայտությունն այն է, որ Ադրբեջանն ավելի լավ դաշնակից է Միացյալ Նահանգների համար, քան Հայաստանը՝ Երևանի՝ և Մոսկվայի և Թեհրանի հետ կապերի առնչությամբ:Մի կողմ թողնենք, որ իրականում Ադրբեջանի կապերը Ռուսաստանի և Իրանի հետ վերջին տարիներին երկրաչափական աճ են գրանցել: Եթե Վաշինգտոնի նպատակն էր նվազեցնել Հայաստանի կապերը Ռուսաստանի և Իրանի հետ, ապա լավագույն ճանապարհը կլինի ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ վերացնելու Հայաստանի կրկնակի շրջափակումը, որպեսզի նվազեցնեն Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և Իրանից: Թուրքիան պետք է բացի իր սահմանները հայկական առևտրի համար, ինչպես և Ադրբեջանը. մինչ Թուրքիան հուսով է, որ իր բեռնատարները կարող են Զանգեզուրով հասնել Հայաստան, հայկական մեքենաները նույնպես պետք է կարողանան Երևանից Ստամբուլ շարժվել: Եթե թուրքերը հույս ունեն անխոչընդոտ առևտուր վայելել Կենտրոնական Ասիայի հետ մինչև Չինաստանի սահման, ապա Արցախի հայերը պետք է վայելեն նույն անխոչընդոտ առևտուրը Թուրքիայի տարածքով մինչև Ֆրանսիա կամ Միացյալ Թագավորություն:

Ալիևը ծաղրել է 907-րդ հոդվածի հրաժարումը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին օգնություն տրամադրել ավտոկրատ նավթային պետությանը։ Ժամանակն է չեղյալ համարել հրաժարումն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցի բռնապետը չի ապացուցի իր հավատարմությունը խաղաղությանն ու դիվանագիտությանը` բացելով Ադրբեջանի սահմանները հայկական առևտրի համար: Նմանապես, եթե Բլինկենը իսկապես ցանկանում է խրախուսել խաղաղությունը տարածաշրջանում, նա պետք է հետ կանչի նորանշանակ Ջեֆրի Ֆլեյքին՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանին և նրան ուղղորդի վերադառնալ Անկարա միայն այն ժամանակ, երբ կարողանա այնտեղ (Անկարա` Tert.am) մեքենայով հասնել Հայաստանի մայրաքաղաքից»,- եզրափակել է Ռուբինը։

Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa Cards