Հրադադարից երկու ժամ առաջ, Շուռնուխի մատույցներում արկի հարվածից զոհվեց Ռազմիկը
SOCIETYԱրամ Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մախմուրյան Ռազմիկը Արարատի մարզի Լանջազատ գյուղից էր։ 2020 թվականին օգոստոսին էր զորակոչվել բանակ։ Վայքում էր ծառայում։ Վարորդ էր։
1 ամսվա ծառայող էր Ռազմիկը, երբ սկսվեց պատերազմը։ Հոկտեմբերի 2-ից Արցախում էր։ Փոքրամարմին այս տղան այնպես հմուտ էր վարում մի քանի տոննայանոց Ուռալները, գիշերները լուսարձակներն անջատած զենք տեղափոխում, որ ասես ողջ կյանքն այդ գործն էր արել։
44 օրվա ընթացքում եղավ Ջրականի (Ջաբրայիլ) թեժ մարտերում, այնուհետև` Գորիսում, ապա՝ Կապանում։ Կռվեց մինչև վերջ, մի քանի անգամ խոցվեց մեքենան։
Մեկ տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ին, հրադադարից երկու ժամ առաջ, Շուռնուխի մատույցներում արկի հարվածից զոհվեց Ռազմիկը...
Պատերազմի առաջին օրերից կամավոր ռազմաճակատ էր մեկնել նաև Ռազմիկի հայրը՝ Արսենը, ով 44 օր քաջաբար կռվեց թշնամու դեմ և վերադարձավ միայն որդու վիրավորվելու մասին լուրը լսելուց հետո, բայց ավաղ, որդին արդեն անմահացել էր...
Հավերժ փառք քեզ, քաջ տղա։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ»։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



