Euronews-ը Թբիլիսիի ամանորյա տոնածառն առավել արտասովորներից մեկն Է համարում
SOCIETYԵվրոպայում ժողովրդականություն վայելող Euronews նորությունների ալիքը Թբիլիսիի ամանորյա տոնածառը ներառել Է աշխարհի առավել արտասովոր եւ օրիգինալ տոնածառների ցուցակում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Թբիլիսիի ամանորյա տոնածառի հետ, որը տեղադրված Է Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնական մասում գտնվող Ազատության հրապարակում, ցուցակում տեղ են գտել Կոլումբիայի, Էստոնիայի, Մեքսիկայի, Բեյրութի եւ Սինգապուրի Սուրբծննդյան տոնածառերը:
Օրինակ, Euronews-ը նշել Է Մոնտերեյ քաղաքի (Մեքսիկա) տոնածառը, որն ստեղծվել Է պլաստիկե կանիստրներից, եւ Ռակվերայի (Էստոնիա) Սուրբծննդյան ծառը, որն ստեղծվել Է 120 հին տարագույն պատուհանների փայտե շրջանակներից, որոնք հավաքվել են քաղաքի հյուսնական ուսումնարանի սովորողների կողմից, հաղորդել Է Sputnik-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Top Travel Destinations of 2026: IDBank
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026



