Արցախի որոշ տարածքներում զինամթերք կվնասազերծվի
SOCIETYԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, սակրավորական խմբերը զինամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ստեփանակերտ քաղաքի Դավիթ Բեկ փողոցում, Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում, Ասկերանի շրջանի Բերքաձոր, Մարտունու շրջանի Ննգի և Բերդաշեն համայնքների տարածքներում:
ԱԻ պետական ծառայության սակրավորները՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, հանրապետության ամբողջ տարածքում շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ: Հայտնաբերված ռազմամթերքը որպես կանոն վնասազերծվում է տեղում:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911, 101,112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարով:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



