«Ինժեներական քաղաք»-ը հյուրընկալել է Կարոլին Գեգինատին և Վահագն Խաչատուրյանին
SOCIETYԱյսօր Ինժեներական քաղաքում (ԻՔ) հյուրընկալել էինք Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Կարոլին Գեգինատին և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պարոն Վահագն Խաչատուրյան։
Այցի շրջանակում հյուրերը ծանոթացան Ինժեներական քաղաքի հայեցակարգին, ընկերությունների կողմից առաջարկվող նորարարական և բարձր տեխնոլոգիական լուծումներին, ինժեներական բաղադրիչների արտադրության գործընթացին, ինչպես նաև Տիեզերքի թանգարանում ցուցադրված տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշներին։
Հյուրերի կողմից ևս մեկ անգամ ընդգծվեց Պետություն - Մասնավոր հատված գործընկերության հենքով իրականացվող ԻՔ ծրագրի կարևորությունը՝ երկրի տեխնոլոգիական առաջընթացի տեսանկյունից։
Հիշեցնենք, որ Ինժեներական քաղաքի ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Ինժեներական ասոցիացիայի և մասնավոր հատվածի մի շարք գործընկերների համատեղ ջանքերով։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



