Իրանի ՀՕՊ համակարգերը 2 ամերիկյան անօդաչու են որսացել Հորմուզի նեղուցում անցկացվող զորավարժությունների ընթացքում
INTERNATIONAL NEWSԻրանի հակաօդային պաշտպանությունը Հորմուզի նեղցում անցկացվող «Զոլֆաքար-1400» զորավարժությունների ժամանակ երկու ամերիկյան անօդաչու են որսացել, որոնք մտել են զորավարժությունների անցկացման գոտի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին:
Ինչպես նշվում է, Իրանի ՀՕՊ համակարգի միջոցները որսացել են MQ-9 և RQ-4 անօդաչուները, որոնք ստիպված են հետադարձ ուղի բռնել՝ հեռանալով Իսլամական Հանրապետության սահմաններից:
«Զոլֆաքար-1400» զորավարժություններին մասնակցում են երկրի ցամաքային զորքերը, ռազմածովային և ռազմաօդային ուժերը, ինչպես նաև կիրառվում են սեփական արտադրության անօդաչուներ և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



