Վայոց ձորում միկրոավտոբուսը գլորվել է ձորը. կան վիրավորներ
SOCIETYԱյսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 94 կմ հատվածում՝ դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և 70 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում, հայտնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



