Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս հասկանալ՝ կեղծ բրենդի ապրանք եք գնե՞լ, թե՞ իրական․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբեմն սպառողները բախվում են բրենդի կեղծման խնդրի հետ, երբ վճարում են ահռելի գումար, սակայն արդյունքում չեն ունենում բրենդային ապրանք: Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն հանրահռչակ բրենդներին, այլ նաև տեղական: Սրա հետևանքով մեծ վնաս է հասցվում ապրանքանիշի հեղինակությանը, որը նա վաստակում է տարիների ընթացքում:

«Սպառողների ասոցիացիայի» իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ այս խնդրին իրենք ևս առնչվում են: Ասում է՝ պետք է շեշտադրում անել այն հարցի վրա, որ շատ բան կախված է սպառողի զգոնությունից, այդ դեպքում նրան մոլորեցնելը շատ բարդ կլինի: «Եթե բրենդը հայտնի է սպառողին, նա որակից և գնից միանգամից կարող է հասկանալ՝ խոսքը կե՞ղծ, թե՞ իրական ապրանքանիշի մասին է: Եթե նա առաջին անգամ է առնչվում այդ ապրանքանիշին, մի քանի պարզ քայլերի պետք է հետևի, այդ դեպքում խաբվելը շատ դժվար կլինի: Կա քայլերի հաջորդականություն, որը կօգնի սպառողին: Առաջին՝ եթե գործ ունենք կեղծ բրենդի հետ, ապա միանշանակ կլինի գնի տարբերություն: Երկրորդ՝ որտեղի՞ց է սպառողը ձեռք բերում ապրանքը: Եթե օնլայն տարբերակով է գնում կատարում, ապա ի՞նչ կայքից, այն ունի՞ կարծիքների բաժին, ինչպե՞ս է առաքումն իրականացվելու և այլն:

Եթե իքս ընկերության՝ Հայաստանում գործող ներկայացուցչության մասին է խոսքը, սպառողը կարող է ՊԵԿ-ի կայքի հարկատուների բաժնից տեղեկանալ՝ արդյո՞ք գործ ունի միջազգային ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ: Եթե ընկերությունը վաճառք է իրականացնում, հետևաբար ներառված է հարկատուների շարքում, իսկ այն հրապարակված է ՊԵԿ-ի կայքում: Երրորդ՝ պետք է ուշադրություն դարձնել ապրանքի պիտակին: Գնորդը պետք է նույնականացնի՝ բրենդի ամբողջական անունը ճի՞շտ է գրված: Մեկ տառի պակասը կամ այլ տառի օգտագործումը ևս ազդակ է սպառողի համար: Ամենակարևորը՝ յուրաքանչյուր պիտակի վրա պետք է լինի շտրիխ կոդ, որը հնարավորություն կտա ճշտել բրենդի արտադրման երկիրը: Սա լավագույն տարբերակներից մեկն է պարզելու, թե որտեղ է արտադրվել տվյալ ապրանքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Միևնույն ժամանակ, եթե արդեն գնելուց հետո սպառողը պարզում է, որ ապրանքանիշի կեղծման հետ գործ ունի, կարող է կապվել բրենդի պաշտոնական գրասենյակի հետ՝ հասկանալու համար, թե ինչ կարող է անել իր իրավունքների պաշտպանության համար: Իսկ եթե սպառողն ապրանքը գնում է օնլայն տարբերակով, այսինքն՝ այն շոշափելու և դրան այլ կերպ առնչվելու հնարավորությունն ավելի քիչ է, ինչի՞ն ուշադրություն դարձնել: «Օնլայն գնումների պարագայում գործ ունենք այլ իրականության հետ: Երբ որոշ ժամանակ առաջ հանդիպել էի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլ յանի հետ, բարձրաձայնածս առաջին խնդիրն օնլայն առևտուրն էր, որը, ցավոք, չի վերահսկվում ու կանոնակարգվում, և նույնականացման խնդիր է առաջանում՝ ո՞վ է վաճառք իրականացնողը, ինչպե՞ս է իրականացնում այն, հեռախոսահամարներն իրակա՞ն են, թե՞ ոչ, ինչպե՞ս են ապրանքի փոխանակում կամ վերադարձ իրականացնում և այլն:Օրինակ՝ այդ կայքերում կամ էջերում որպես իրազեկում պետք է նշվի, որ գուցե գույնի կամ չափսի հետ խնդիրներ առաջանան:

Սպառողը հստակ պիտի իմանա՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, 14-օրյա ժամկետում, պահպանելով ապրանքի տեսքը և ՀԴՄ կտրոնը, այստեղ հաշվի առնելով՝ վաճառքը կանխիկ է կատարվում, թե բանկային փոխանցումով, իրավունք ունի փոխանակել ապրանքը կամ վերադարձ իրականացնել: Սա պետք է կանոնակարգված լինի: Նա նորից տեղեկություններ կարող է հավաքել ՊԵԿ-ից՝ օրինակ՝ պարզելու, թե արդյոք գործ ունի տնտեսվարող սուբյեկտի հետ, թե ոչ: Գործ ունենք շղթայական քայլերի հետ և ուշադիր լինելու պարագայում՝ սխալվելու հավանականությունը նվազում է: Բացի դա, կարևոր է նաև, որ նման կայքերին ու էջերին բախվելիս սպառողները տեղեկացնեն ՊԵԿ-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, անգամ Ոստիկանությանը, քանի որ գործ ունենք քրեական հանցագործության հետ, բացահայտվում է խարդախություն»,-նշում է մեր զրուցակիցը:

Որպես խորհուրդ՝ եթե ցանկանում եք օնլայն տարբերակով բրենդային իրեր ձեռք բերել, նախապատվությունը և առաջնահերթությունը տվեք տվյալ բրենդի պաշտոնական կայքերին: «Բարձր որակավորում ունեցող բրենդները միանշանակ ունեն իրենց պաշտոնական կայքերը: Այս պարագայում վստահ կարող եք լինել, որ բրենդային ապրանք եք ձեռք բերել: Մեր տեսչական մարմինները պարբերաբար ստուգումներ են իրականացնում թե՛ ահազանգեր լինելու, թե՛ դրանց բացակայության պայմաններում: Ավաղ, օնլայն հարթակը դեռ մնում է անվերահսկելի»,ընդգծում է ՀԿ-ի իրավաբանը:

Որպես ամփոփում՝ սպառողների աչալրջության, պետական կառույցների՝ խնդիրներին օպերատիվ արձագանքելու և սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ջանքերով սպառողն ավելի պաշտպանված կլինի, խախտված իրավունքները՝ վերականգնված:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients