Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Տնտեսության հետ կապված ռիսկերն ու իշխանությունների զուգահեռ իրականությունը․ «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմն ու համավարակը Հայաստանի համար շատ լուրջ տնտեսական հետևանքներ են ունեցել, որոնք մինչ այժմ մնում են չհաղթահարված։ Անցյալ տարի ունեցանք 7,6 տոկոս տնտեսական անկում, այնինչ բյուջեով կառավարությունը 2020 թվականի համար 4,9 տոկոս աճ էր նախատեսում։ Իսկ հնարավո՞ր էր 2020 թվականը առնվազն ավելի քիչ տնտեսական անկումով փակել։ Փորձը ցույց է տալիս, որ հնարավոր էր։ Եվ մի շարք երկրներ, որոնց կառավարություններն իրենց հակաճգնաժամային քաղաքականությունը մշակելիս կարողացել են իրավիճակից բխող անհրաժեշտ թիրախային որոշումներ ընդունել, ունեցած ռեսուրսները նպատակային օգտագործել, տարին փակել են չնչին անկումով, իսկ առանձին դեպքերում էլ՝ նույնիսկ աճով։ Խնդիրն այն է, որ մեզ մոտ իշխանությունները համավարակի սպառնալիքին հիմնականում անլրջությամբ էին վերաբերվում։

Վարչապետը զբաղված էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավով, իսկ այն ժամանակվա առողջապահության նախարարը նույնիսկ հումորներ էր անում կորոնավիրուսի վերաբերյալ։ Եվ արդյունքում տնտեսությունը, համավարակի հարվածներին դիմագրավելուն նախապատրաստելու փոխարեն, լիովին անպատրաստ ու խոցելի գտնվեց։ Իսկ կառավարության նախաձեռնած հակաճգնաժամային միջոցառումներն ուշացած էին ու քիչ արդյունավետ, որովհետև իշխանությունների համար ոչ այնքան կարևոր էր այդ նախաձեռնությունների թիրախայնությունը և բովանդակային կողմը, որքան ձևականությունն ու փիառվելը։ Այդպիսի իրավիճակում, երբ տնտեսական անկումը շղթայաբար բացասական է ազդում քաղաքացիների կյանքին առնչվող բոլոր ոլորտների վրա՝ առողջապահություն, կրթություն, տրանսպորտ և այլն, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիվ պատերազմի սանձազերծումը ավելի բարդ իրավիճակ ստեղծեց Հայաստանի տնտեսության համար։

Անցյալ տարվա տնտեսական անկումը շարունակում է բացասական ազդեցություն ունենալ նաև այս տարվա սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Ճիշտ է՝ 2021 թվականին համաշխարհային տնտեսության վերականգնման հետ մեկտեղ մեր տնտեսությունը ևս վերականգնման միտումներ է ցույց տալիս, սակայն դա այն չէ, ինչ ակնկալվում էր։ Տնտեսության վերականգնման տեմպերը նվազում են՝ ստեղծելով ապագայի հետ կապված նոր ռիսկեր։ Ըստ այդմ, եթե 2021 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, գլխավորապես երկնիշ տեմպերով էր աճում, ապա դրանից հետո աճն էականորեն դանդաղել է։

 Օրինակ՝ այս տարվա ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում էր 23,2%, իսկ արդեն սեպտեմբերին, վիճակագրական կոմիտեի ներկայացրած ամենաթարմ տվյալների համաձայն, տնտեսական ակտիվությունն աճել է ընդամենը 2,4%-ով։ Եվ այս միտումը շարունակվելու դեպքում բացառված չէ, որ շուտով, մասնավորապես առաջիկա ամիսներին տնտեսական ակտիվության անկում կարող ենք ունենալ։ Տնտեսության վերականգնման տեսանկյունից կրկին լուրջ ռիսկեր է ստեղծել կորոնավիրուսի հաստատված դեպքերի ու մահերի թվի ներկա աճը, որն, ըստ էության, իրավիճակին ոչ համահունչ արձագանքելու և հակահամաճարակային կանոնների պահպանման ու պատվաստումների հետ կապված հանրության հետ համարժեք աշխատանքներ չտանելու արդյունք է։ Իսկ այս պայմաններում, երբ երկրում առողջապահական իրավիճակը թողնված է բախտի քմահաճույքին, դժվար է կանխատեսել, թե համաճարակային միտումները մինչև ուր կարող են հասնել և ինչ նոր խնդիրներ ստեղծել տնտեսության համար։ Բայց որ տնտեսության ողջ շղթայում առկա իրադրությունը ոչ բարվոք է, արդեն կասկած չի հարուցում։

Օրինակ՝ Ռուսաստանը, հաշվի առնելով համաճարակային իրավիճակի սրացումը, անհրաժեշտ համարեց նոր լոքդաունի անցնել, սակայն Հայաստանի իշխանություններն ամեն կերպ խուսափում են խիստ սահմանափակումներից ու նոր լոքդաունից՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր տնտեսությունը կարող է չդիմանալ այդ ծանրությանը։ Փաստացի այնպես է ստացվում, որ եթե տնտեսության մեջ դեռևս դրական միտումներ կան, ապա դրանք էլ կապված են պղնձի արտահանման, տրանսֆերտների հոսքի ու ճանապարհների ասֆալտապատման հետ։ Իսկ համատարած գնաճային ճնշման պարագայում տնտեսությունը շնչում է միայն պետական պարտքի միջոցների ներգրավված միջոցների հաշվին։

Դրան էլ գումարվում է համընդհանուր անորոշությունը, քանի որ տնտեսվարողներն ու բիզնեսն ընդհանրապես չգիտեն, թե գործող իշխանությունների օրոք ինչ գործընթացներ կարող են տեղի ունենալ, քանի որ նրանք պատերազմից հետո զբաղված են միայն հակառակորդին զիջումներ անելով։ Վաղվա օրվա նկատմամբ հավատի պակասի արդյունքում է, որ հազարավոր քաղաքացիներ բռնում են արտագաղթի ճանապարհը ու փորձում իրենց ունեցած միջոցները դուրս հանել Հայաստանից։ Առկա գործընթացների ուղղվածությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ամանորից հետո մեզ նոր տնտեսական փորձություններ են սպասվում։

Իսկ իշխանությունները տեղի ունեցող գործընթացներից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով կրկին զուգահեռ իրականություն են ներկայացնում։ Դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է, թե երկրում հազարավոր թափուր աշխատատեղերի խնդիր ունենք։ Սակայն փորձն արդեն ապացուցել է, թե Փաշինյանի նմանատիպ հայտարարություններն ուղղակի արժանահավատ չեն։ Սա՝ շատ մեղմ ասած... 

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference