Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանական պարտությունից մեկ տարի անց․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, ստորագրվեց հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որը հայկական կողմի համար դարձավ պարտությունը խորհրդանշող նվաստացուցիչ, կապիտուլ յացիոն փաստաթուղթ։ Խնդիրն այն է, որ այդ հայտարարության դրույթները վերաբերում էին ոչ միայն հրադադարի հաստատմանը, այլև նախատեսում Արցախի կենսական տարածքների հանձնումն Ադրբեջանին, ինչպես նաև այլ զիջումներ։ Իսկ հայտարարության որոշ դրույթներ՝ մասնավորապես ռազմագերիների վերադարձին վերաբերող 8-րդ կետը, մինչև այժմ Ադրբեջանը չի իրականացնում։ Այնինչ, Արցախի հողերի հանձնման վերաբերյալ հայտարարության մեջ հստակ ժամկետներ էին նշվում, իսկ գերիների փոխանցման հարցում՝ ոչ։

Հասկանալի է, որ հենց այնպես չհասանք կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրմանը, դա նաև պատահականության արդյունք չէ, այլ առաջին հերթին Հայաստանի իշխանությունների ձախողման պատճառ։ Որքան էլ Փաշինյանը հատուկ շեշտի, թե «մենք, ըստ էության, ձախողել ենք բանակաշինության գործը»՝ շեշտադրելով միայն բանակի գործոնը, որքան էլ շարունակի ամբողջ մեղքը գցել «30 տարվա վրա», միևնույնն է, այդ ձախողումներն առաջին հերթին կապած են իր հետ, մասնավորաբար պատերազմի ընթացքում և դրանից առաջ ընդունված որոշումների հետ։ Նախ՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հաշվի առնելով Բաքվից եկող պարբերական ազդակները, պետք է նկատի ունենար, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է ռազմական ագրեսիա նախաձեռնել Արցախի դեմ։

Բայց այդ հանգամանքը իշխանություններին քիչ էր հուզում (կամ այդպես էր պետք. դա ժամանակը ցույց կտա), նրանք շարունակում էին հասարակությանը խաղաղության պատրաստել ու իրական բարեփոխումների փոխարեն ամբողջ ուժով վարկաբեկել բանակը, թիրախավորել ու ռազմական գործից հեռացնել այն մարդկանց, ովքեր մեծ դերակատարություն են ունեցել հաղթանակների կերտման ու բանակաշինության գործում։ Եվ պատահական չէ, որ պատերազմի սկսվելու ժամանակ Հայաստանը լիարժեքորեն պատրաստ չէր ռազմական էսկալացիային։ Այլապես հակառակորդի ներուժի գնահատման, զորահավաքի և մյուս կազմակերպչական հարցերը նախօրոք կլուծվեին, այլ ոչ թե պատերազմի ընթացքում կփորձեին մի կերպ գլուխ բերել, այդ թվում՝ «բրոնեժիլետ» ու «կասկա» խնդրելով ժողովրդից։

Օրինակ՝ հայկական կողմը թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների բաղադրամասերի մասին տեղեկացավ միայն այն ժամանակ, երբ դրանք Ադրբեջանի կողմից օրեր շարունակ լայնորեն կիրառվելուց հետո հնարավոր դարձավ խոցել, Փաշինյանն էլ այդ մասին հատուկ գրառում կատարեց։ Արդյունքում պարզվեց, որ այդ ԱԹՍ-ների տեխնոլոգիաների մեծ մասը Թուրքիային են տրամադրում արևմտյան երկրները, ու դրանից հետո միայն բարձրացավ այդ երկրների կողմից դրանց մատակարարումը դադարեցնելու հարցը։ Այնինչ, հայկական կողմը նախքան պատերազմը արդեն պետք է ուսումնասիրած լիներ թուրքական ԱԹՍ-ների բաղկացուցիչ մասերն ու դրանց դեմ պայքարի միջոցների հարցով զբաղվեր այն ժամանակ, երբ այդ անօդաչուները լայնորեն կիրառվում էին Սիրիայում և Լիբիայում։ Հարցը վերաբերում է նաև մյուս սպառազինություններին։ Բացի դրանից, պատերազմի ժամանակ ընդունվել են մի շարք կասկածելի որոշումներ, որոնք առնչվում են մասնավորապես բանակի համալրման կանգնեցմանը և կամավորական ջոկատների ձևավորման կոչերին։

Պատերազմի ժամանակ լիովին անտրամաբանական է, թե ինչու պետք է բանակի համալրումը կանգնեցվեր։ Դրա փոխարեն, ոլորտի մասնագետների պնդմամբ, պարտությունից խուսափելու համար իշխանությունները պետք է հակված լինեին անգամ դիմել ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, որպեսզի ապահովվի Հայաստանի սահմանների անվտանգությունը, իսկ հայկական զորքերը տարվեին Արցախում խնդիր լուծելու։ Մյուս կողմից էլ՝ անհասկանալի է, թե ինչու պետք է կանոնավոր բանակից անցում կատարենք կամավորական ջոկատների։ Փաշինյանը պատերազմի օրերին իր ուղիղ եթերներում անընդհատ կամավորական ջոկատներ կազմելու կոչերով էր հանդես գալիս։ Այն էլ այդ ջոկատները պետք է կազմավորվեին և առաջնագիծ մեկնեին ՏԻՄ մարմինների ղեկավարների գլխավորությամբ, որոնք, ըստ էության, ռազմական գործից հեռու մարդիկ են, կամ բակային ֆուտբոլի թիմի պես՝ հավաքվել, ընտրել «ավագ», գնալ մարզվելու և այդպես շարունակ։

Իսկ թե ինչո՞ւ համալրման գործընթացը տեղի չէր ունենում հենց բանակի զինվորական վերահսկողության ներքո, մինչև հիմա մնում է հարցական։ Հետո էլ իր վերջին հարցազրույցում Փաշինյանը հպարտանում է, թե երկար տարիներ պատշաճ ձևով Հայաստանում պահեստազորի զորահավաքներ տեղի չէին ունեցել, իսկ իրենց հաջողվեց 2019 թվականին իրականացնել Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն զորահավաքը։ Եթե իշխանությունները կարողանում էին պատշաճ ձևով զորահավաքներ նախաձեռնել, ապա ինչո՞վ էր պայմանավորված պատերազմի ժամանակ տիրող քաոսային իրավիճակը, քանի որ կամավորականներին ռազմական գործընթացներում ներգրավելու ժամանակ հաշվի չէր առնվում՝ նրանք ունե՞ն համապատասխան փորձ ու գիտելիքներ, ի վերջո, կարո՞ղ են օգտակար լինել, թե՞ ոչ։

Այդ գործընթացը ոչ մի դեպքում չպետք է ինքնանպատակ բնույթ ստանար, քանի որ պատերազմը բարձրտեխնոլոգիական լուծումներ էր պահանջում։ Ըստ էության, գործող իշխանությունը ձախողել է բանակաշինության հարցը, սակայն, ինչպես երևում է, Փաշինյանն այդպես էլ չի ցանկանում այս ձախողման պատասխանատվությունը վերցնել իր ուսերին ու, կարծես, «նրբորեն» արդարացնում է կապիտուլյացիան, ձեռքի հետ արդարացնելով նաև սպասվելիք կապիտուլյացիաները։ Մի խոսքով, որքան էլ փորձ արվի մեղքը գցել այլոց վա, այդ թվում՝ զինվորականների, «նախկինների» և այլն, իրականում, ինչպես արդեն առիթ ունեցել ենք շեշտել 44-օրյա պատերազմին նվիրված մեր հոդվածաշարում, սա Նիկոլ Փաշինյանի բերած ու իր իսկ պարտված պատերազմն էր։ Ի դեպ, դեռևս օդում կախված է մնում հարցը, թե ինչու Նիկոլ Փաշինյանը ընդառաջ չգնաց ընդդիմության՝ պատերազմի օրերին պաշտպանության կոմիտե ստեղծելու առաջարկին: Գուցե այդ դեպքում պատերազմն այլ ելք ունենա՞ր...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation