Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ահաբեկչության նոր տեսակի մասին
SOCIETYԱպագայում hամաճարակները կարող են սպառնալ աշխարհին ոչ միայն բնական պատճառներով, այլ նաև կենսաահաբեկիչ հանցագործների պատճառով: Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ահաբեկչության այս նոր տեսակի սպառնալիքի մասին, հայտնում է Guardian-ը։
Նման համաճարակները կարող են ավելի լուրջ լինել, քան ներկայիս SARS-CoV-2 կորոնավիրուսային համաճարակը, ասել է Գեյթսը: Միլիարդատերը կարծում է, որ հիվանդությունների դեմ պայքարելու համար մարդկությունը պետք է ներդրումներ կատարի տեխնոլոգիական զարգացման մեջ՝ շատ ավելի էժանացնելու պատվաստանյութերի մշակումն ու արտադրությունը և ավելացնելու դրանք արտադրող գործարանների թիվը։
Ապագայի պատվաստանյութը, կարծում է Գեյթսը, նման կլինի ձեռքի վրա սպեղանի պես և օգտակար կլինի նույնիսկ սովորական ժամանակներում՝ առանց համաճարակի:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



