Խոշոր ավտովթար Սյունիքում. Niva-ն բախվել է Toyota Camry-ին, այնուհետև Ford Transit-ին. կա վիրավոր
SOCIETYԱյսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Գարիկ Հ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 204-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Արցախի Հանրապետության բնակիչ, 46-ամյա Արամ Խ.-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արամ Բ.-ին պատկանող Ford Transit մակնիշի ավտոմեքենային:
Niva-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Ալիկ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի Աղիտուի բժշկական կենտրոն:




1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



