Վարակակիրների թիվն՝ այսօր
SOCIETYՀայաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2177 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 319 016-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 46 քաղաքացի, մահացածների թիվը 6628 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Նոյեմբերի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1332 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 55 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7960-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 2283 է, ընդհանուր առողջացածներինը՝ 279 148, փաստացի բուժվողներինը՝ 31 908: Մեկ օրում արվել է 10 469 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 167 911 թեստավորում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



