«Տաշիր պիցցա»–ում թունավորվածների թիվը հասել է 98-ի
SOCIETY«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Հոսպիտալացվածներից 53-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որոնցից 13-ը՝ մինչև 18 տարեկան են:
32 քաղաքացի բուժօգնություն է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որոնցից 1–ը՝ մինչև 18 տարեկան, 11-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Պացիենտներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար: Նրանցից 1-ը դուրս է գրվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ թունավորման դեպքերի պատճառով «Տաշիր պիցցայի» մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders