Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին «BMW» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում․ կա զոհ
SOCIETYՆոյեմբերի 6-ին, ժամը 00։21-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորը տեղի ուժերով տեղափոխվել է Տաշիրի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս ևս հոսպիտալացվել է Տաշիրի ԲԿ, որտեղ և մահացել։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



