Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Արման Թաթոյանին շնորհվել է «Human Rights Champion» պատվավոր մրցանակ

SOCIETY

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR) ANCA Western Region ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին շնորհել է “Human Rights Champion” պատվավոր մրցանակը՝ «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»:

Բոլոր ջանքերի թիկունքում եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետների սրտացավ ու հայրենանվեր աշխատանքը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն Արման Թաթոյանն իր երախտագիտությունն է հայտնում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանին (ANCA-WR) և անձամբ հանձնախմբի ղեկավար տիկին Նորա Հովսեփյանին (Nora Hovsepian)՝ պատվաբեր մրցանակի համար: Տիկին Հովսեփյանը, նրա գլխավորությամբ ANCA-WR-ը մշտական աջակցություն է ցուցաբերել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ադրբեջանական զինված ուժերի զանգվածային խախտումները փաստագրելու և վերլուծելու, ամերիկյան ազդեցիկ հարթակներում գերիների վերադարձի ու մյուս կենսական հարցերում: Այն Միացյալ Նահանգների արևմտյան տարածաշրջանում ամերիկահայերի շահերի ու իրավունքների պաշտպանության ամենամեծ և ամենաազդեցիկ կազմակերպությունն է:

ANCA-WR-ի նպատակն է առաջ քաշել ամերիկահայ համայնքի մտահոգությունները Հայ Դատի հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր խորին շնորհակալություն է հայտնում ԱՄՆ հայ անվանի փաստաբաններ, Հայերի իրավունքների պաշտպանության հանձնախմբի համաատենապետներ Կարօ Ղազարեանին (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանին (Karnig Kerkonian): Նրանք հատկապես ադրբեջանական զինված հարձակումների առաջին ժամերից սկսած մշտական աջակցություն են ցուցաբերել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին զեկույցներ կազմելու, ադրբեջանական պատերազմական հանցագործությունները փաստագրելու հարցերում: Հայ անվանի փաստաբանները մշտապես աջակցել են Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանական հանցանքների լայն իրազեկման, միջազգային ատյաններում քննության գործընթացներին, գործուն միջոցներ են ձեռնարկվել պատերազմական ամենազգայուն, այդ թվում՝ գերիների վերադարձի, սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության հարցերով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի մրցանակը շնորհելու կապակցությամբ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է.

«Որպես Հայաստանի օմբուդսման՝ Արման Թաթոյանն օգտագործել է իր իրավասության ներքո եղած բոլոր ռեսուրսները՝ պաշտպանելու մարդու իրավունքները և մեր ժողովրդի արժանապատվությունը՝ ընդգծելով Ադրբեջանի կառավարության ագրեսիվ գործողությունները միջազգային հանրության առջև՝ նպատակ ունենալով ոճրագործ ռեժիմին պատասխանատվության ենթարկելու մասին: Նա մեծապես արժանի է ANCA-WR-ի հեղինակավոր “Human Rights Champion” մրցանակին, և մենք անհամբեր սպասում ենք նրան Կալիֆորնիայում, որտեղ մեր համայնքը կարող է իր հավաքական երախտագիտությունը հայտնել այն ամենի համար, ինչ նա արել և շարունակում է անել մեր հայրենիքի համար»,- նշել է հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շարունակելու է առավելագույն հնարավորություններով ներկայացնել Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված փաստահավաք աշխատանքները, անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև Ադրբեջանում հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու նրանց վերադարձի հրատապությունը:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California