Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ւմ կտրամադրվի «Ծնողական փառքի» մեդալը. նոր նախագիծ․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի նպատակը «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով նախատեսված Ծնողական փառքի մեդալով պարգևատրվելու համար ներկայացվող չափանիշների վերանայումն ու հստակեցումն է, որոնք ավելի իրատեսական են և չափելի, երեխաների նոր թվի շեմի սահմանումը, այս պարագայում հնարավորություն կստեղծվի ավելի շատ ծնողների պարգևատրել այդ մեդալով։

Նշվում է, որ Ծնողական փառքի մեդալի տրամադրման առկա կարգավորումներում՝ այդ մեդալով պարգևատրվում են 6 և ավելի զավակներ ունեցող ծնողները։ Սակայն 2014-2020 թթ. ընթացքում պարգևատրված 10 ծնողական զույգերի ընտրությունը կատարվել է հիմնականում 10 և ավելի զավակներ ունեցողների շրջանակից։ Մասնավորապես, պարգևատրված ծնողներն ունեցել են 15, 13, երեքը՝ 12, 10, 9 և միայն մեկը 8 զավակ և չի դիտարկվել որևէ 6 կամ 7 երեխա ունեցող ծնողների թեկնածություն։ Ծնողական փառքի մեդալի տրամադրման չափանիշներում առաջադրվում են մի շարք լրացուցիչ պայման-վերապահումներ (առողջ ապրելակերպի վարում, զավակների առողջության, կրթության, ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովում), որոնք իմաստային առումով շատ անորոշ են, հարաբերական և օբյեկտիվ գնահատման ոչ ենթակա։

Միաժամանակ, այդ դրույթները արդեն իսկ ամրագրված են ՀՀ օրենքներով և ծնողական պարտավորություններ են։ «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը ևս ընդունելի չեն, քանի որ հասկանալի չէ, թե ինչ տրամաբանությամբ է սահմանված կենսաբանական ծնողների համար վերջին կենսաբանական երեխայի 3 տարին լրանալու և վերջին որդեգիր երեխային առնվազն 5 տարի դաստիարակելու ցենզերը։ Ընդհանուր առմամբ, երեխաների խնամքի ու դաստիարակության առաջին երեք տարիները, առավել ևս որդեգրած երեխաներինը, շատ ավելի ծանր, աշխատատար ու էներգատար գործընթացներ են և այդքան երկար տարիների սահմանումը իրավակիրառական տեսանկյունից սխալ է։ Այսպիսով՝ առաջարկվում է մեդալով պարգևատրվելու համար պահանջվող երեխաների թիվ սահմանել 8 և ավելի զավակը։

Բացի դա, սահմանվել են բազմազավակ ընտանիքների օրինակելի և սոցիալապես պատասխանատու վարքագծի գնահատման հետևյալ չափանիշները, որոնք իրատեսական են և օբյեկտիվորեն չափելի, մասնավորապես՝ ընտանիքի ծնողների բարի համբավը, այդ թվում՝ բնակության համայնքում, աշխատավայր(եր)ում, պետության նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պարտականությունների պարտաճանաչ կատարումը, այդ թվում՝ հարկերի և օրենքով սահմանված տուրքերի պարտաճանաչ վճարումները, կոմունալ ծառայությունների համար վճարումներից չխուսափելը, զինվորական և այլ պարտադիր ծառայությունների կատարումից խուսափումների բացակայությունը, ծառայողական կենսագրության մեջ արիության և խրախուսանքի արժանի արարքների կատարում, ծառայության վայրում հակաօրինական արարքների բացակայություն և այլն, հակաօրինական գործողությունների մեջ երբևէ ներքաշված չլինելու փաստը, որը կարող է ճշտվել իրավապահ մարմիններից, արատավոր սովորությունների բացակայությունը ևս կարելի է ճշտել ինչպես համայնքից և աշխատավայրից, այնպես էլ իրավապահ մարմիններից և համապատասխան առողջապահական ու նարկոլոգիական հաստատություններից:

Միաժամանակ առաջարկվում է օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր՝ 6-րդ մասով, որով կնախանշվեն Ծնողական փառքի մեդալ ի տրամադրման հետ կապված ընթացակարգերը և հստակություն կմտցվի այս գործընթացում։ Ներկայացվող նախագծի ընդունման պարագայում հստակ կլինի Ծնողական փառքի մեդալով պարգևատրվող ծնողների ընտրության չափանիշները, մեդալի տրամադրման համար անհրաժեշտ երեխաների թիվը, կսահմանվի մեդալի տրամադրման կարգը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign