Չավին կգլխավորի Բարսելոնան. «Ալ Սադը» հաստատել է․ պաշտոնական
SPORT«Ալ-Սադի» մամուլի քարտուղարությունը հաստատել է, որ քաթարյան ակումբի գլխավոր մարզիչ Չավին գլխավորելու է «Բարսելոնան»։
«Ալ-Սադի» ղեկավարությունը համաձայնվել է Չավիի տեղափոխության հետ «Բարսելոնա»․ վերջինս վճարել է պայմանագրով նախատեսված փոխհատուցման գումարը։
Մենք պայմանավորվել ենք ապագայում համագործակցել «Բարսելոնայի» հետ։ Չավին մեր ակումբի պատմության կարևոր մասն է, և մենք նրան հաջողություն ենք մաղթում:
Մի քանի օր առաջ Չավին մեզ ասաց, որ ցանկանում է գլխավորել «Բարսելոնան», հենց այս պահին՝ ճգնաժամի պատճառով, որով անցնում է իր հարազատ ակումբը, և մենք դա հասկանում ենք և որոշեցինք չկանգնել նրա ճանապարհին»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



