Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Երևանում աղմկահարույց սպանության գործով 20-ամյա կասկածյալը կալանավորվել է, նրա 42-ամյա հայրն ու 22-ամյա եղբայրը բաց են թողնվել

SOCIETY

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, նոյեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Յոլչյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի բնակիչներ՝ 42-ամյա Վրեժ Ա-ի, 20-ամյա Հայկ Ա-ի և 22-ամա Նարեկ Ա-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Տաթևիկ Մուրադյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, մասամբ է բավարարել քննիչի միջնորդությունը և խափանման միջոց կալանավորման որոշում է կայացրել Հայկ Ա-ի նկատմամբ։

Վերջինս կասկածվում է նոյեմբերի 1-ին Երևանում ինքնաձիգով կրակոցներ արձակելու և Խաչատուր Սահակյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։

Մյուս կասկածյալները, ովքեր նրա հայրն ու եղբայրն են, բաց են թողնվել։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հայկ Ա-ն դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ, տաք հետքերով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին իրականացրել էին «Երեքը՝ Սյունիքում, չհաշված՝ զենքը» օպերացիան։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, օպերացիայի արդյունքում Սյունիքի մարզում վնասազերծվել էին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ՝ 42-ամյա Վրեժ Ա-ն, 20-ամյա Հայկ Ա-ն, 22-ամյա Նարեկ Ա-ն։  

Վերջիներս բերման էին ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ովքեր կասկածվում էին նույն օրը Երևանում, ժամը 01։30-ի սահմաններում Կարմիր բլուր 43 հասցեի մոտ նույն փողոցի բնակիչ՝ 41-ամյա Խաչատուր Սահակյանի հետ վիճաբանելու մեջ։  Վիճաբանության ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Հ. Ա-ն իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով էլ Խաչատուր Սահակյանը հրազենային վնասվածքներ էրստացել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել էր։  

Երբ դեպքի վայրի զննություն էին կատարել Շենգավիթի քննիչները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը շերլոկհոմսյան ոճով մի քանի օպերատիվ տեղեկություններ ստանալուց հետո կարծիք էին հայտնել, որ ովքեր էին ենթադրյալ կասկածյալները և որ նրանք ուղևորվում էին Արցախ ու արդեն ժամերի ընթացքում տեղեկությունը հավաստի էր լինում. նրանք Սյունիքի մարզում վնասազերծվել էին, և չէր բացառվում, որ հնարավոր է՝ կասկածյալները զինված լինեին, քանի որ ժամեր առաջ ինքնաձիգով սպանություն էին կատարել։  

Կասկածյալները ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել էին։  

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California