2015 թվականը` Արփի Գաբրիելյանի համար
VIDEOԳաղտնիք չէ, որ Արփի Գաբրիելյանը հայկական շոու-բիզնեսի ամենասիրված եւ պահանջված ներկայացուցիչներից է: Իսկ նման արդյունքի հասնում են միայն աշխատասեր եւ ձգտող մարդիկ: Արփին միշտ է աշխատել թե իր կերպարի, թե խոսքի, թե կեցվածքի եւ թե դերասանական խաղի վրա: Այս տարին էլ բացառություն չի եղել հայտնի գեղեցկուհու համար:

2015-ին Արփին շարունակեց նկարահանումները «Ֆուլ Հաուս» սիթքոմի երրորդ եթերաշրջանում:

Բացի սիթքոմում նկարահանվելուց երգչուհի-դերասանուհին նաեւ նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում: Ամռանը կայացավ Արփիի մասնակցությամբ «Սկոչ & whiskey» կատակերգության պրեմիերան, իսկ աշնանը մեծ էկրաններ բարձրացավ «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմը, որտեղ Արփին եւս մասնակցություն է ունեցել: Հարկ է նշել, որ «Ֆուլ Հաուսի» շրջանակներում դերասանուհին իր խաղընկերների հետ շրջագայություն է ունեցել նաեւ Միացյալ Նահանգներում:

Բացի ֆիլմերում նկարահանվելուց Արփին այս տարի իր երկրպագուներին ուրախացրեց եւս մեկ անակնլաով, որը զուգերգ էր իր հայտնի եւ սիրված գործընկերոջ` Միհրան Ծառուկյանի հետ:
«Անհնար է» կոչվող տեսահոլովակի եթեր գնալուց հետո շշուկներ տարածվեցին երկու աստղերի հնարավոր սիրավեպի մասին: Թե որքանով է այս լուրն համապատասխանում իրականությանը, կարծում ենք, ավելի պարզ կդառնա արդեն 2016 թ-ին:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Արփի Գաբրիելյանի Facebook-ի էջից



