Բա ո՞նց չխոնարհվես էս տղերքի ծնողների առաջ… (տեսանյութ)
VIDEOՀիմա խոսե՜մ, էլի մի երկու լափառոշ բերան կբացեն, բա թե «թող սրա տղեն գնա ծառայի, կամ նրա տղեն…» Բա հիմա ես ո՞նց մինչև գետին չխոնարհվեմ էս ծնողների առաջ, ում երեք ասլան բալեքը սահման են պահում, ու ոչ հարց են տալիս ոչ պատասխան ակնկալում…
Ինձ ասում են շատ ես մարդկանց վիրավորում, ախր ես մարդկանց չեմ վիրավորում, որ դուք էլ իմ հետ գաք ու էս տղերքի հետ շփվեք, ու հետո գաք ու տեսնեք որ մեկն ու մեկը էս տղերքի խաթրին կպնումա, վիրավորելն ինչա՞, դանակը կառնեք կկոխեկ դրանց սիրտը:
Երեկ, էս տղերքի նման մեկը զանգել էր, բա թե պարոն Զաքարյան էդ Սիրիա հավաքագրող ոֆիսը ո՞րտեղա, ստեղ Երևանում: Ասում եմ, էդ ի՞նչ օֆիսա չգիտեմ: Բա թե, որ կամավորներ են տանում Սիրիա կռվելու, Հայակական գյուղերը պահելու: Ասում եմ, ես տենց բան չգիտեմ, այ ցավդ տանեմ, համ էլ դու առանց էդ էլ սահման ես պահում էստեղի գյուղերն ես պահում…
Մի խոսքով պարզեցի որ վիրավորվելա, թարսի նման ֆեյսբուքի էջա բացել ու սկսել կարդալ, ու աջ ու ձախ սկսելա կարդալ որ իրենց մասին գրում են թե` դե փողի համար են գնում «նայոմնիկություն» անում ձեռները ճար չկա: Ասում եմ, այ բալա, էդ ոչխարների ասածներին ինչի՞ ես բանի տեղ դնում, դրանք մարդ չեն, դրանք ճիճուներ են, որ ուրիշի ստամոքսի հաշվին են ապրում, դրանց ասածներից նեղվել ե՞ս:
Շարունակությունն՝ այստեղ



