Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի հետ կապված թուրքական նպատակադրումներին Ռուսաստանի և Իրանի հակադրման անհրաժեշտությունը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմից մեկ տարի անց տարածաշրջանային մակարդակով ակտիվորեն քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման թեման։ Ըստ այդմ, Թուրքիան փորձում է ակտիվորեն առաջ մղել Հարավային Կովկասում 3+3 ձևաչափով համագործակցության 6-ակողմ հարթակ ստեղծելու իր առաջարկը։ Բայց հարկ է նկատել, որ խնդիրը ոչ այնքան համագործակցության ձևաչափն է, որքան թե ինչ պայմաններով տեղի կունենա Հարավային Կովկասում նախատեսվող տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, ու այդ կապակցությամբ ինչպիսի իրավապայմանագրային դաշտ կստեղծվի։

Բնականաբար, Թուրքիան այս տեսանկյունից իր տեսլականն ունի և փորձում է հասնել նրան, որ վերջնական իրերի դրությունը իրեն մեծապես ձեռնտու լինի, որի արդյունքում կկարողանա, Ադրբեջանից ու Վրաստանից բացի, իր ազդեցությունը տարածել նաև Հայաստանի վրա, ու ամբողջ Հարավային Կովկասը կհայտնվի Թուրքիայից կախվածության մեջ։ Հետաքրքրական է, որ Ռուսաստանը և Իրանը ևս կողմ են տարածաշրջանային համագործակցության 3+3 ֆորմատի ստեղծման գաղափարին, սակայն նրանք այն պատկերացնում են իրենց համար ձեռնտու տարբերակով, ինչն ինչ-որ չափով ենթադրում է նաև Թուրքիայի ախորժակի զսպում։ Ուստի ներկա պայմաններում Հայաստանի համար ամենակարևոր հարցն այն է, որ Հայաստանի հետ կապված Թուրքիայի նպատակադրումներին Ռուսաստանը և Իրանը կոշտ ձևով հակադրվեն։ Ու այս ուղղությամբ քայլեր նախաձեռնելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ռուս-թուրքական հարաբերություններում վերջին շրջանում էական լարվածության միտումներ են նկատվում։

Այս օրերին Թուրքիան մեծ ռազմական կոնտինգենտ է կուտակել Սիրիայում և եռանդուն ձևով պատրաստվում է լայնածավալ արձակում սկսել Սիրիայի հյուսիսային շրջաններում քրդական ստորաբաժանումների դիրքերի վրա։ Բնականաբար, հաջողության դեպքում Թուրքիան չի բավարարվի Սիրիայի հյուսիսային շրջաններով և կփորձի ողջ երկրում թուրքական ազդեցություն հաստատել։ Հաշվի առնենք նաև, որ թուրքական վաղեմի ծրագրերի մեջ է մտնում նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի տապալումը։ Իսկ Ռուսաստանն աջակցում է Ասադին և փորձում է վերականգնել նրա իշխանությունը Սիրիայի ողջ տարածքի վրա, որի արդյունքում կուժեղանա ռուսական ազդեցությունը։ Ստացվում է, որ Սիրիայում թուրքական նկրտումները չեն բխում Մոսկվայի շահերից, և ինչ-որ մի պահի ռուս-թուրքական բախումը, այդ թվում՝ միջնորդավորված ձևով, դառնում է անխուսափելի։ Սակայն ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած խութերը սրանով չեն ավարտվում։

Անկարան պարբերաբար հայտարարում է, որ չի ճանաչում Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ և հետևողականորեն զինում է Ուկրաինային, որպեսզի այն վերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Ուստի պատահական չէ, որ ուկրաինացիները վերջին օրերին Դոնբասում սկսեցին կիրառել թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներ ու մոտ ապագայում պատրաստվում են անգամ Ուկրաինայում թուրքական ԱԹՍ-ների կառուցման գործարան կառուցել։ Բնականաբար, Թուրքիայի կողմից Ուկրաինայի ուղղությամբ ակտիվացմանը Ռուսաստանը շատ ցավոտ է արձագանքում։ Հետաքրքրական է նաև, որ F-35 ամերիկյան կործանիչների մատակարարման ծրագրի կասեցումից հետո Թուրքիան ձգտում է ԱՄՆ-ից նոր 40 միավոր F-16 կործանիչ գնել։

Անկարան Վաշինգտոնի համաձայնությունը ստանալու համար փորձում է կործանիչների գնումը արդարացնել այն հանգամանքով, թե դրանց ձեռք բերումը պայմանավորված է Ռուսաստանին զսպելու անհրաժեշտությամբ։ Ստացվում է, որ, չնայած որոշ ուղղություններով համագործակցությանը, ստրատեգիական առումով Թուրքիան և Ռուսաստանը մնում են լուրջ տարածաշրջանային մրցակիցներ։ Իսկ թե Թուրքիան որքանով կկարողանա ամրացնել ու հզորացնել իր դիրքերը, կախված է նաև Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից։ Այս ֆոնին պատահական չէ, որ Էրդողանն անձամբ շտապեց մասնակցել Արցախից Ադրբեջանի կողմից բռնազավթված Վարանդայում «Ֆիզուլի» օդանավակայանի բացմանը։

Սա նաև հատուկ ժեստ էր՝ ուղղված Ռուսաստանին, որը Հարավային Կովկասը տասնամյակներ շարունակ համարել է իր ազդեցության գոտին։ Ուստի ներկայիս պայմաններում Հայաստանի առաջնահերթ խնդիրն է խորացնել ու ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները և ռազմատեխնիկական փոխգործակցության արդյունքում նոր և ժամանակակից զենքեր ձեռք բերել, ինչը թույլ կտա արգելակել թուրքական անզուսպ հավակնությունները։ Պետք է հաշվի առնել, որ վերջին շրջանում հրապարակային մակարդակում Թեհրանի ու Բաքվի միջև հարաբերությունների սրացումը և Թեհրանի կողմից կոշտ արձագանքը իր սուր ծայրով ուղղված է Թուրքիայի դեմ, քանի որ Անկարայում են հյուսվում Հայաստանով անցնող Իրանի հյուսիսային ճանապարհը կտրելու և պանթուրքական ծրագրերի ներքո Իրանը քայքայելու ծրագրերը։

Այս հանգամանքը նույնպես պետք է օգտագործել, որպեսզի տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափի գործարկման դեպքում Իրանը ևս սատարի Հայաստանին, իսկ հայ-իրանական հարաբերությունները շարունակաբար զարգանան։ Բայց, որքան էլ զարմանալի է, Նիկոլ Փաշինյանը, այս հարցերով զբաղվելու փոխարեն, հանրությունից գաղտնի Ալիևի հետ է քննարկում 6-ակողմ հարթակ ստեղծելու առաջարկը։ Եվ եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը չհայտարարեր այս մասին, թերևս չէինք էլ տեղեկանա, որ Ալիևի հետ այսպիսի գաղտնի շփումներ են տեղի ունենում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy