48 000 դոլար. ԱՄՆ կոնգրեսականը 20 անգամ տուգանվել է Ներկայացուցիչների պալատում դիմակ չկրելու համար
INTERNATIONAL NEWSՀանրապետական կուսակցությունից Ջորջիայի ներկայացուցիչ Մարջորի Թեյլոր Գրինը, որն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ է, տուգանվել է 48 000 դոլարով՝ պալատում դիմակ չկրելու համար, հայտնում է CNN-ը:
Դիմակ չկրելու համար Գրինը տուգանվել է 20 անգամ։ Մայիսին նախնական նախազգուշացում ստանալուց հետո Գրինը տուգանվել է 500 դոլարով իր առաջին խախտման համար և 2500 դոլարով յուրաքանչյուր հաջորդ խախտման համար, ինչը համապատասխանում է Ներկայացուցիչների պալատի կանոններին:
Գրինը բողոքարկել է իր տուգանքներից առնվազն մեկը, սակայն այն չի բավարարվել: Երեքշաբթի Գրինին կրկին նկատել են Ներկայացուցիչների պալատում՝ առանց դիմակի: Տուգանքները գանձվում են Գրինի աշխատավարձից։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



