Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի նախագահին. Քննարկել են նաեւ Արցախի հարցը

VIDEO

Այսօր կառավարությունում հյուրընկալել եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է. «44-օրյա պատերազմի առաջին տարելիցն է լրանում եւ իհարկե, այս ընթացքում էլ այդ աշխատանքը չի դադարել, բայց տարելիցի կապակցությամբ վերլուծելը նաեւ այս ընթացքում մեր կատարած աշխատանքը եւ իրադրությունը գնահատելը կարեւոր է: Մեր այսօրվա հանդիպման ընթացքում այդ հարցերը կքննարկենք:

Կարեւոր է արձանագրել, որ այս ընթացքում Արցախի կառավարությանը ՀՀ կառավարության հետ հաջողվել է Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ շատ կոնկրետ աշխատանքներ իրականացնել: Իհարկե, մենք չենք համարում, որ այն, ինչ արված է գոհացուցիչ է եւ մենք բնականաբար պետք է շարունակենք աշխատանքն  այդ ուղղությամբ՝ զուտ աջակցման ծրագրերը փոխարինելով զարգացման ծրագրերով:

Իհարկե, կարեւոր է նաեւ, որ մենք աշխատանքային մակարդակում քննարկումներ ունենանք ԼՂ հակամարտության կարգավորման մեր հետագա տեսլականի վերաբերյալ: Իհարկե, մենք կարեւոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի, որտեղ ինչպես նաեւ համանախագահներն են մի քանի անգամ ընդգծել, հայտնի սկզբունքների հիման վրա այդ թվում ազգերի ինքնորոշման իրավունքը տեղի ունենա ԼՂ հակամարտության վերջնական եւ համապարփակ կարգավորումը, եւ ԼՂ կարգավիճակի ճշգրտումը: Այս բոլոր հարցերը մեր աշխատանքային միացյալ օրակարգում են»:

Իր հերթին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է. «Այն, որ Արցախի հարցի քաղաքական լուծման ճանապարհից չենք շեղվել եւ Արցախի ինքնորոշման իրավունքը որպես գլխավոր քաղաքական ուղղություն մենք շարունակում ենք պահպանել եւ միջազգային խաղացողները, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խումբը, շարունակում են միջնորդ լինել եւ օրակարգում Ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով հիմքում դրված է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը:

Երկրորդ, լայնածավալ աշխատանքների արդյունքում առաջին պտուղներն ենք քաղում: Մինչեւ տարեվերջ առնվազն 300 նորակառույց բնակարան միայն Ստեփանակերտում կհանձնվի շահագործման: Դրանց մի մասը մինչեւ պատերազմը սկսված շինարարություն է, բայց մեզ հաջողվել է դրանից բացի հազարավոր բնարականների հիմքեր դնել այսօր եւ մինչեւ 2022-ի վերջը առնվազն 2500-3000 բնակարան ավարտած կլինենք, առաջին հերթին ՀՀ կառավարության կողմից Արցախին տրամադրվող գումարների շրջանակներում, եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հանգանակված գումարներով տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ»:

Արցախի նախագահը նաեւ շնորհակալություն հայտնեց, որ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեում Արցախի համար նախատեսվել է բավականին մեծ գումար, որը թույլ է տալու Արցախում իրականացնել առկա բոլոր խնդիրները:

«Ես համոզված եմ, որ 2-3 տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծենք բնակարանային եւ ենթակառուցվածքային եւ սոցիալական մնացած խնդիրները:

Այն բնականոն կյանքը, որ Արցախում կա, հիմնականում պայմանավորված է ՀՀ կառավարությանկողմից հատկացված  գումարների եւ ինչու ոչ, այն ամենօրյա աշխատանքով, որը տեղի է ունենում:

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6