Մուրացանում կորոնավիրուսով հոսպիտալացված 16 երեխաներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
SOCIETYՄուրացան համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Համալսարանական մասնագետներն ավելի համառ գտնվեցին և նենգ հիվանդությունն այս դեպքում պարտվեց՝ պայքարը շարունակում ենք:
Տեղեկացնեմ, որ ներկա պահին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա։ Փոքրիկներից 1-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում է, 7 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 8 երեխա գտնվում է կայուն վիճակում։ 18 մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19»,- գրել է նա։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



