Արմավիրի երկաթգծի կայարանում 51-ամյա տղամարդն ընկել է գնացքի տակ և մահացել
SOCIETYԵրեկ՝ նոյեմբերի 1-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել գնացքի մասնակցությամբ։ Ժամը 11։25-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնի երկաթգծի կայարանից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արմավիրի երկաթգծի կայարան, որտեղ գնացքի տակ մարդ է ընկել, ով տեղում մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 58-ամյա Համբարձում Խ-ն, վարելով Գյումրի-Երևան թիվ 3401 բեռնատար Վլիո գնացքը, Արմավիր երկաթգծի կայարանում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 51-ամյա Կամո Մ-ին, ով տեղում մահացել է։



1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



