Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


«Կրկին տգիտության և հանցավոր ինքնավստահության հետ գործ ունենք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում համաճարակային իրավիճակը մտահոգիչ պատկեր ունի, որն օրեցօր ավելի է սրվում: Իսկ ինչո՞ւ հասանք այս կետին. բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը մի քանի պատճառն է մատնանշում: «Ժամանակին, երբ առողջապահության նախարարությանը խորհուրդներ էին տրվում, թե ինչպես պետք է գործել, որպեսզի նորմալ արդյունքներ ունենանք, իրենք չէին լսում: Այս կետին հասանք հենց նշվածի հետևանքով: Հիմա ևս խորհուրդներ ենք տալիս առողջապահության նախարարությանը: Մասնավորապես՝ ինչպես գործեն, որպեսզի այս իրավիճակն ավելի չխորանա, բայց նրանք կրկին չեն լսում:

Արդյունքում՝ համաճարակային այս վիճակը, մահերի այս շքերթը տևական ժամանակ դեռևս շարունակվելու է, քանի որ, ցավոք, մեր առողջապահական ոլորտի գործիչները հակահամաճարակային պայքարը ճիշտ կազմակերպելու բավարար գիտելիք, փորձ և բավարար ունակություն չունեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Գրիգորյանը:

Անդրադառնալով պատվաստումների գործընթացին՝ նա շեշտեց. «Կրկին տգիտության և կրկին հանցավոր ինքնավստահության հետ գործ ունենք: Գործ ունենք նաև վարչական լծակների աննախադեպ ու անխնա կիրառման հետ: Այսինքն, այն մարդիկ, որոնք պատասխանատու են պատվաստանյութերի քարոզչական արշավի համար, տապալել են ամբողջ քարոզչական արշավը, ինչի արդյունքում մենք այսօր խոր անվստահության մթնոլորտ ունենք: Հիմա էլ գործի են դրվել այնպիսի գործիքներ, ինչպես բժիշկների կողմից իրականացվող քարոզն է: Սա, իհարկե, ինչ-որ չափով արդյունավետություն կտա, բայց լիովին՝ ոչ, որովհետև արդյունքում մարդիկ ոչ թե սկսում են վստահել պատվաստանյութերին, այլ սկսում են չվստահել բժիշկներին: Խնդիրն այստեղ է, և այն շատ լուրջ է: Այսօր բժշկի մասնագիտությունը «դևալվացիա» է ապրում. այսինքն, վաստակավոր պրոֆեսորներին, ոլորտային լուրջ գործիչներին մարդիկ հանրային տիրույթում անպատվում են, վիրավորում, ինչը խայտառակություն ու անթույլատրելի երևույթ է»:

Նա շեշտեց, որ վերոնշյալ քարոզը ևս օգուտ չի տալիս, ու իշխանություններն սկսում են այլ մեթոդներ կիրառել. «Հիմա էլ արդեն դիմակների կրումն են փորձում պարտադրել, ինչը ևս ոչ մի օգուտ չի տալու նաև նույն պատվաստման գործընթացին, քանի որ ի սկզբանե գործ ունենք սխալ քարոզչական արշավի ու սխալ տեղեկատվություն տրամադրելու արդյունքի հետ: Ով ինչ ուզում է ասի, բայց մարդկանց մոտ արդեն վստահություն չկա, ինչը լուրջ թեմա է: Պետք էր տեղեկատվությունը շատ ճիշտ ձևով մատուցել, ինչը չեն արել, հիմա էլ չեն կարողանում՝ չթողնելով, որ կարողացողները դա անեն: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Էլ չասեմ պատվաստման հերթերի մասին, որոնք տեղով արդեն իսկ վարակի տարածման աղբյուր են հանդիսանում: Բացի այդ, բժիշկները կորցրել են իրենց առաքելության հիմնական բաժինը՝ հիվանդ բուժելը: Իրենք դարձել են պատվաստող, ճնշում չափող ու քարոզ անող ինչ-որ մասնագետներ, ինչը բավականին լուրջ խնդիր է»:

Գ. Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձանք նաև մի խնդրի, որին բախվում են քաղաքացիները: Խոսքը կոնկրետ պատվաստանյութերի բացակայության մասին է: «Հայտարարում են, որ 300, 600 կամ այսքան հազար չափաբաժին է նվիրաբերվել Հայաստանին: Միևնույն ժամանակ, այն, որ պատվաստանյութ չկա, ինձ համար շատ կասկածելի է: Բա ի՞նչ եք արել այդքան պատվաստանյութը: Արդյոք այդքան մարդ պատվաստվե՞լ է: Չեմ կարծում: Պատվաստանյութ չլինելն ինձ համար անհասկանալի մեկնաբանություն է: Պատվաստում իրականացնող բոլոր բուժհաստատությունները պետք է ապահովված լինեն պատվաստանյութերով: Իսկ պատվաստումը պետք է ոչ թե ճնշելու, ստիպելու հետևանք լինի, այլ մարդկանց պետք է բացատրեն, որ գիտակցաբար համաձայնվեն պատվաստվել: Այսօր ես նրա համար չեմ քննադատում, որ մարդիկ չպատվաստվեն: Ոչ, խնդիրն ամենևին դա չէ: Ես ուզում եմ, որ մարդիկ պատվաստվեն, բայց նրանք ոչ թե ճնշման տակ, այլ գիտակցաբար պետք է պատվաստվեն: Ասեմ՝ ինչու: Մենք չգիտենք, թե այդ պատվաստանյութը վաղը, մյուս օրն ում մոտ ինչ ազդեցություն է ունենալու: Վաղը, մյուս օրն այդ նույն մարդիկ գալու են ու բժիշկներին են մեղադրելու իրենց չտեղեկացնելու, իրենց պարտադրելու ու նաև չզգուշացնելու համար: Կրկին բուժաշխատողն է տուժելու: Իմ մտահոգությունը ոչ թե այս ապիկար կառավարության, այլ բուժաշխատողների անվտանգությանն ու նրանց պաշտպանվածությանն է վերաբերում»:

Նրա խոսքով, առկա անկազմակերպվածությունը, պարտադրանքն ու ճնշումները լավ տեղ չեն տանելու. «Այդ ամենը առողջապահության ոլորտում քաոսի է հանգեցնելու, թեպետ այդ քաոսն արդեն առկա է առողջապահական ոլորտում: Խոսքն անկառավարելի քաոսի մասին է: Ցավով պետք է նշեմ, որ համակարգված որևէ գործողություն չի իրականացվում՝ լինի պատվաստումների, թե կորոնավիրուսի դեմ պայքարի առումով: Մենք չենք կարողանում համակարգված իրականացնել այդ գործընթացները, որովհետև ունենք ապիկար կառավարություն: Դեռևս լոկալ տեղերում ենք քաոս տեսնում, բայց ապագայում այս ամենը ուժգին քաոսի, բնակչության մեջ թշնամանքի է հանգեցնելու: Մենք արդեն տեսնում ենք, որ սկսվել է խարան, խտրականություն կիրառվել. պատվաստվողները չպատվաստվողներին են ասում՝ «տգետներ, ձեր պատճառով մենք ինչո՞ւ պետք է տուժենք», չպատվաստվողներն էլ պատվաստվածներին են տգետ, փորձադաշտ, աղանդավոր անվանում: Հասարակության հարաբերությունների տեսանկյունից բավականին լուրջ ու ծավալուն խնդիր է առաջանում, ինչը շատ ցավալի է»:

Խոսելով հնարավոր այն փոփոխության մասին, որ դեկտեմբերի 1-ից կորոնավիրուսի բուժումը չպատվաստվածների համար մեր երկրում կարող է վճարովի դառնալ, մեր զրուցակիցը նշեց, որ նման նախադեպ այլ երկրներում չի տեսել. «Իսկ մեզ դա կարող է սպառնալ, անգամ կիրառվել, որովհետև սեփական նպատակին հասնելու համար տվյալ իշխանությունները կարող են ամենաանհավանական, ամենահիմար քայլերն անել: Ցավոք, այսօր մեր բնակչության կամքն այնքան են կոտրել, որ խելոք, սուսուփուս ցանկացած պարտադրանքի հետ համակերպվում են: Ես չեմ կարող ասել՝ սա ճիշտ է, թե սխալ, լավ է, թե վատ, յուրաքանչյուրի որոշելու հարց է: Բայց մեր ժողովուրդն այս իշխանություններին որոշում կայացնելու մանդատ է տվել, նրանք էլ կայացնում են»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients