Ռոմայի երկրպագուները վիրավորել են Իբրահիմովիչին ու Կեսյեին
SPORT«Ռոմայի» երկրպագուներն Ա Սերիայի 11-րդ տուրի՝ «Միլանի» դեմ խաղում վիրավորել են մրցակցի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին և կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեին: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Իբրահիմովիչին «Ռոմայի» երկրպագուները «գնչու» են անվանել: Բացի դա, Կեսյեի՝ Նիկոլո Ձանիոլոյի նկատմամբ խախտումից հետո հռոմեացիների երկրպագուները կապիկի ականջ են պատկերել:
Ա Սերիայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել է «Միլանին» և 1-2 հաշվով պարտություն կրել: Իբրահիմովիչն ու Կեսյեն են դարձել գոլերի հեղինակներ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



