Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Կարմիր խաչը պատրաստ է աջակցել հայ գերիների վերադարձի հարցում. ԿԽՄԿ փոխնախագահ

INTERVIEW

Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը օգտագործում է պետություններին Ժնևի կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունների մասին հիշեցնելու ցանկացած հնարավորություն և պատրաստակամ է աջակցելու 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա հակամարտության հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցում՝ կողմերի համաձայնությամբ: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այդ մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեն՝ խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հնարավորությունների մասին:

ԿԽՄԿ փոխնախագահը տեղեկացրել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները գրեթե ամեն ամիս այցելում են «2020 թ. աշնան սրացման առնչությամբ ազատազրկվածներին»՝ գնահատելով նրանց հանդեպ վերաբերմունքը, ազատազրկման պայմանները և նպաստելով ընտանիքների հետ նրանց կապի պահպանմանը։

Ժիլ Կարբոնյեն խոսել է նաև իր հայաստանյան այցի և տարածաշրջանում Կարմիր խաչի շուրջ երեսնամյա չեզոք և մարդասիրական գործունեության մասին: Նրա խոսքով՝ քննարկված առանցքային թեմաներից մեկը եղել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու խնդիրը:

Հոկտեմբերի 22-ին ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը Երևանում ընդունել էին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:

-Պարոն Կարբոնյե, ո՞րն է Ձեր տարածաշրջանային այցի հիմնական նպատակը և ի՞նչ արդյունքներ են տվել ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և այլ պաշտոնատար անձանց հետ Ձեր հանդիպումները։

-Տարածաշրջանում շուրջ երեք տասնամյակ չեզոք և մարդասիրական գործունեություն ծավալելով՝ գիտակցում ենք, որ աշխատանքը չի ավարտվում, անգամ երբ ավարտվում են մարտերը։ Մարդիկ դեռ աջակցության, անվտանգության, ապահովության և օգնության կարիք ունեն։ Ուստի, ԿԽՄԿ-ն չունի այլընտրանք, քան շարունակել հավատարիմ մնալ մարդասիրական սկզբունքներին և խոցելի համայնքներին անխոչընդոտ հասանելիություն ապահովել։

Տասնյակ հազարավոր մարդիկ ունեն աջակցության կարիք՝ իրենց կենսապայմանները, տները վերականգնելու համար։ Տասնյակ հազարավորները տեղահանված են։ Հազարավոր մարդիկ դեռ սպասում են լուրերի իրենց անհայտ կորած հարազատների մասին։ Վնասվել են ենթակառուցվածքները, այդ թվում՝ տասնյակ դպրոցներ։

Այցիս ընթացքում հանդիպել եմ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների հետ, և քննարկվել ենք հակամարտության վերջին սրացման արդյունքում տուժած մարդկանց մարդասիրական կարիքները։ Առանցքային թեմաներից է եղել ԿԽՄԿ պատրաստակամությունը՝ նպաստելու Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզաբանելուն ուղղված տարածաշրջանային ջանքերին։

-Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ընթացքում անհայտ կորած անձանց հարցում որևէ առաջընթաց արձանագրվե՞լ է։

-Նմանատիպ հարցերում առաջընթացի հասնելը սովորաբար ժամանակ է պահանջում։ Շատ դեպքերում հակամարտության հումանիտար հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ են լինում տասնամյակներ։ Բայց և այնպես, մեր աշխատանքները չեն դադարում՝ օգնելու ցավի մեջ ապրող ընտանիքներին իրենց անհայտ կորած հարազատների մասին պատասխաններ ստանալ։

Մասնավորապես, ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին անել ամեն հնարավորը՝ թե՛ 90-ականներից ի վեր, թե՛ վերջին սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու նպատակով։

-Ձեր տարածաշրջանային այցելությունից հետո պե՞տք է սպասենք առաջընթացի Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցում։

Պատասխան. Տարածաշրջանում շուրջ երեսուն տարվա իր մարդասիրական գործունեության ընթացքում ԿԽՄԿ-ն այցելել է Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկված անձանց։ Եթե հակամարտության կողմերը դիմել են, ապա նպաստել ենք ազատազրկվածների ազատ արձակելուն կամ մարդկային աճյունները կողմերին արտահանձնելուն ։

Պարբերաբար այցելում ենք հակամարտության վերջին սրացման առնչությամբ ազատազրկված անձանց, որոնց ազատազրկումը հաստատվել է համապատասխան իշխանությունների կողմից։ Ձգտում ենք ապահովել, որ ազատազրկվածները կարողանան կապ պահպանել իրենց հարազատների հետ հաղորդակցության տարբեր միջոցներով։ Ազատազրկվածների հետ տեղի են ունենում մասնավոր հանդիպումներ՝ հնարավորություն ընձեռելով փոխանակել ընտանեկան բնույթի լուրեր Կարմիր խաչի ուղերձների, տեսաձայնագրությունների և հեռախոսազանգերի միջոցով։

Պատրաստակամ ենք նաև շարունակել կողմերի և ռուս խաղաղապահների հետ մեկտեղ տարվող որոնման և դուրսբերման աշխատանքները։

-Ի՞նչն է, ըստ Ձեզ, խոչընդոտում հայ գերիներին Հայաստան վերադարձնելուն` չնայած Ժնևի կոնվենցիայի և 2020 թ. նոյեմբերի 9-ի Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ համաձայնության պահանջներին, և ի՞նչ միջոցներ ունի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այդ գործընթացի վրա ազդելու համար։

-Ցանկանում եմ շեշտել, որ ԿԽՄԿ հանձնագիրը չի ենթադրում բանակցություններ վարել ազատազրկվածների ազատ արձակման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, լինելով չեզոք և անկողմնակալ մարդասիրական կազմակերպություն, պատրաստակամ ենք աջակցելու ազատազրկվածների վերադարձի հարցում՝ կողմերի համաձայնությամբ։ Մենք օգտագործում ենք ցանկացած հնարավորություն՝ հիշեցնելու պետություններին Ժնևի կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունների մասին։

-Ըստ հայ իրավապաշտպանների ներկայացրած զեկույցի՝ հայ գերիները Բաքվում ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի, համակարգված ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, այդ թվում Ադրբեջանում գործող գրասենյակը հաշվի առնո՞ւմ են հայկական կողմի ներկայացրած փաստերը և քայլեր ձեռնարկո՞ւմ են հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։

-Թերևս գիտեք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար, գրեթե ամեն ամիս, այցելում են 2020 թ. աշնան սրացման առնչությամբ ազատազրկվածներին։ Այս այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է ազատազրկվածների հանդեպ վերաբերմունքը և ազատազրկման պայմանները՝ նպաստելով ընտանիքների հետ կապի պահպանմանը։ Միևնույն ժամանակ, ըստ մեր կազմակերպության գործելակարգերի, հանրայնորեն չենք մեկնաբանում արված դիտարկումները։ Այցելություններին առնչվող դիտարկումներն ու առաջարկները տրամադրվում են միայն պահող իշխանություններին։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan