Yerevan, 31.October.2025,
00
:
00
BREAKING


«Սոցիալական խնդիրները սրվում են. աղքատներն ավելի են աղքատանալու, աղքատության շեմից դուրս գտնվողներն աղքատ են դառնալու»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ, ինչին զուգահեռ հետզհետե նոր սահմանափակումների ենք ականատես լինում: Թեև երկրում լոքդաուն հայտարարված չէ, բայց հարց է, թե անգամ այս պայմաններում առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող տնտեսությունն ի՞նչ խնդիրներ կունենա: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով, նախքան բուն խնդրին անդրադառնալը, պետք է փաստել մի կարևոր հանգամանք, որը վերաբերում է 2021 թ. մեր տնտեսության վիճակին:

«Ինչո՞ւ եմ նշվածը կարևորում, որովհետև վստահ եմ՝ եթե լոքդաունը, Աստված չանի, վրա հասնի, այսօրվա ապիկար իշխանությունները նորից հետևանքները բարդելու են սահմանափակումների ու ազգաբնակչության վրա: Այսպես. հիմա 2021 թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը համեմատվում է 2020-ի հետ՝ ըստ ամիսների: Այստեղ մի նրբություն կա, որը պետք է հաշվի առնենք: Նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում ՏԱՑ-ը նվազել է: Այսինքն, նշված երկու ժամանակահատվածներում մենք լոքդաուն ու սահմանափակումներ չունեինք, բայց տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում ունեինք: Ապրիլից սկսած, երբ սահմանափակումներ եղան ու տնտեսությունը, պատկերավոր ասած, անջատվեց, այս տարվա համեմատական ցուցանիշը նոր սկսեց աճել: Այսինքն, այստեղ հստակ առկա է բազայի էֆեկտը: Երկրորդ՝ հունվար-հուլիսին նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ 5,2 տոկոս աճ կար: Նախորդ տարվա օգոստոսից սկսած՝ սահմանափակումները նվազեցին, ու տնտեսությունը սկսեց շնչել: Ու հիմա, երբ հունվար-օգոստոսն ենք համեմատում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ՏԱՑ-ը նվազեց ու դարձավ 4,9 տոկոս: Հունվար-սեպտեմբերին էլ 4,9-ից իջավ 4,4 տոկոս»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը՝ նշելով, որ որոշակի սահմանափակումների դեպքում տնտեսական հստակ հետևանքների ենք ականատես լինելու:

«Դա տնտեսական ակտիվության նվազմանն է բերելու՝ հատկապես զբոսաշրջության, հանրային սննդի ու մյուս ծառայությունների ոլորտում: Ես վստահ եմ՝ եթե համավարակի տարածման դեմ պայքարի տապալումը շարունակվի, սահմանափակումները չեն ուշանալու, ինչի հետևանքով տնտեսությանը նորից փաստի առաջ ենք կանգնեցնելու իր բոլոր՝ նաև սոցիալական բացասական կոնկրետ հետևանքներով: Այն երկրներում, որտեղ արդյունավետ քարոզչություն ու հանրության հետ արդյունավետ բացատրական աշխատանք է եղել, պատվաստումների բարձր տեսակարար կշիռ կա: Իսկ այն երկրներում, որտեղ պատասխանատուները պոպուլիզմով են առաջնորդվում, չունեն համակարգված մոտեցումներ, պատկան մարմիններն այդ ամենին նայում են մատների արանքով ու հույսները միայն կոշտ սահմանափակումների վրա են դնում, ունեն պատվաստումների խիստ ցածր մակարդակ, իսկ քովիդի տարածման մակարդակը բարձր է:

Հետևաբար, ստիպված են կիրառել տնտեսական սահմանափակումներ: Մեր երկրում առկա այս իրավիճակի՝ կորոնավիրուսի տարածման նման տեմպերի ու պատվաստումների ցածր մակարդակի հիմնական պատճառն այս իշխանությունների ապիկարությունն է ու մոտեցումների փաստացի անարդյունավետությունը: Իրենց արևին ինչ-որ լուծումներ են բերում, բայց իրավիճակը, միևնույն է, չի փոխվում: Փոխարենը տեսնում ենք սահմանափակումներ, տուգանքների խստացում, նորից «բռնեմ-ծեփեմ» գործիքակազմ: Բացի այդ, մարդկանց «աշխատանք, թե պատվաստում» երկընտրանքի առջև են փորձում դնել: Մինչդեռ պարտադրանքներն էֆեկտ չեն տալու: Հիմա իշխանությունները մի իրավիճակ են ստեղծում, որ հետո ասեն՝ մենք ամեն ինչ արեցինք, ի՞նչ անենք՝ հանրությունը չպատվաստվեց: Մեծ հաշվով, վաղվա սահմանափակումների հետևանքների համար արդեն մեղավորներ են նշանակել: Ո՞վ է մեղավորը, իհարկե՝ ՀՀ քաղաքացին»,-նշեց մեր զրուցակիցը:

Թադևոս Ավետիսյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև սոցիալական ընդհանուր իրավիճակին՝ խոսելով նաև շարունակական գնաճի մասին: «Երբ լսում ես պատասխանատուներին, իրենք փաստացի շարունակում են մեղավոր չլինել, իրենց խոսքերով՝ ամեն ինչ անում են:Կարտոֆիլի գնաճի օրինակը բերեմ, որի գներն աննախադեպ աճել են: Պահանջարկը, ինչ խոսք, այո, աճել է, բայց կարտոֆիլը, ցորենը, հացամթերքը առաջին անհրաժեշտության ապրանքներ են, ու դրանց գնաճը շատ կոնկրետ ու առաջնային սոցիալական հետևանքներ է ունենում: Եվ եթե մարդկանց եկամուտները չեն աճել, ու այդ ապրանքների գներն աճում են, պարզ է, որ մարդն սկսում է ավելի վատ ապրել, քան երբ գները ցածր էին նույն եկամտի պայմաններում: Որքան էլ ստեղծված իրավիճակում որոշակի օբյեկտիվ գործոններ կան, ինչպես պահանջարկի ու արտահանման աճն է, բայց, ի վերջո, կան խնդիրներ, որոնք պետք է լուծի սոցիալական պետության կառավարությունը: Եթե մենք վայրենի շուկային ենք միայն ապավինում, ինչո՞ւ ենք հարկեր տալիս կամ ինչո՞ւ ենք մեր հարկերով պատգամավորին աշխատավարձ ու պարգևատրում տալիս, էլ չասեմ՝ նախարարին կամ իր տեղակալին, որը պատասխանատու է ոլորտի համար»,-շեշտեց նա:

Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ, հիմա տարբեր երկրներում գներն աճում են՝ պայմանավորված համաշխարհային շուկայով. «Բայց Սահմանադրությամբ գնաճի զսպումը դրված է պետության վրա: Անկախ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից, կառավարությունը իր հերթին է ձախողել, ԿԲ-ն՝ իր հերթին չի կարողացել լուծել այդ խնդիրը: Որքան էլ գործոնները սուբյեկտիվ կամ օբյետիվ են, սովորական քաղաքացուն դա, մեծ հաշվով, չի հետաքրքրում, որովհետև նա գյուղատնտեսության ծրագրերի իրականացման ու տնտեսության խթանման գործառույթ չի իրականացնում, և դրա համար իրեն պետական բյուջեից չեն վճարում: Իշխանության եկած քաղաքական թիմն է պատասխանատվություն կրում: Մինչդեռ իրենք ասում են՝ դե, մենք ամեն ինչ արել ենք, բայց գները բարձրանում են աշխարհում, մենք էլ թանկ ներմուծում ենք: Արդյունքում ստացվում է, որ 2021 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի գներն աճել են 16, իսկ սպառողական միջին գներն աճել են մոտավորապես 10 տոկոսով: Զուգահեռ՝ մարդկանց եկամուտները, օրինակ՝ նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները, անապահովության նպաստները չեն բարձրացել»:

Նա շեշտեց, որ այս պայմաններում պաշտոնական տվյալներով 6 տոկոսով միջին աշխատավարձն է աճել. «Հիմա, երբ ասում ենք այս իրավիճակում ո՞րն է ձեր անելիքը, ասում են՝ գնաճն օբյեկտիվ է, ինչի հետ համաձայն չեմ. անարդյունավետ կառավարման և գնաճի դեմ պայքարի ոչ լիարժեք դրսևորումներ կան: Լավ, եկեք ենթադրենք, որ օբյեկտիվ է, բայց անգամ այդ դեպքում մարդկանց սոցիալական խնդիրները սրվում են: Ինչ ուզում են գրեն, ինչ ուզում են նկարեն վիճակագրության մեջ, բայց ակնհայտ է, չէ՞, որ այս տրամաբանությամբ աղքատներն ավելի են աղքատանալու, աղքատության շեմից դուրս գտնվողներն աղքատ են դառնալու:

Այս իրավիճակում հարվածային լուծումներ պետք է լինեն, որոնք կառնչվեն հատկապես սոցիալական խմբերին, այդ թվում՝ աշխատող աղքատներին: Այդ լուծումների գործիքները պետությունն ունի կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձերի բարձրացման տեսքով, ինչը չի անում: Չի արել ոչ միայն 2021-ին՝ այս գնաճային առաջանցիկ ֆոնին, չի նախատեսում նաև 2022-ին: Հիմնավորում են, թե մակրոտնտեսական անկայունության տարրեր են առաջացել, տնտեսության ողջ ներուժն ուզում են մակրոտնտեսական կայունությունը թույլատրելի սահման բերելուն ուղղել: Բայց մակրոտնտեսական անկայունությունն իրենց ապաշնորհության հետևանքով է: Ստացվում է՝ խնդիրն ուզում են թոշակառուի, աշխատող աղքատի, ծայրահեղ աղքատի հաշվին լուծել»:

Շեշտելով նշվածի հակասոցիալական բնույթի մասին՝ նա հավելեց. «Որոշում կայացնողն իր եկամուտներին, իր աշխատավարձին, պարգևատրումների ֆոնդին ձեռք չի տալիս, պատգամավորի 50 հազար դրամ չափով ծախսերի անհասկանալի փոխհատուցումը դարձնում է 250 հազար, բայց ասում է՝ ոչինչ, սիրելի աղքատ, մի քիչ էլ աղքատ մնա, որ 2022-ին փորձենք տնտեսության վիճակը կարգավորել, հետո քեզ կանդրադառնանք: Մինչդեռ մարդիկ չեն դիմանում՝ արտագաղթում են, ինչի մասին անգամ պաշտոնական տվյալներն են վկայում: Մարդիկ սովից հիվանդանում են, մահանում, ի վերջո, կորցնում են իրենց հույսը: Այս ամենը, մեծ հաշվով, սոցիալական լարվածության է հանգեցնում: Եթե պոպուլիզմը հնարավոր լիներ փոխարինել սննդամթերքով, շատ լավ կլիներ, բայց պոպուլիզմով, ականջահաճո խոստումներով, մանիպուլ յացիաներով մարդը չի կարողանում իր ֆիզիկական գոյությունը պահպանել»:

Ավետիսյանի խոսքով, հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը շուրջ 2100-ով բարձրացնելը ևս ոչինչ չի տա՝ հաշվի առնելով հատկապես առաջանցիկ թանկացումները. «Սա հանրությանը մանիպուլացնելու հերթական փորձն է և ընդհանուր վիճակի վրա ոչ մի արդյունք չի տա: Միայն վարչապետն ու սոցապնախարարը հնարավորություն կունենան ասել՝ թոշակ ենք բարձրացնում, մի քիչ էլ նվազագույն բառը քիչ կշեշտեն: Բայց գալու է, չէ՞, 2022 թվականը, և մարդը տեսնելու է, որ նույն թոշակն է ստացել, տեսնելու է նաև հաջորդ օրվա հերթական թանկացումը: Ստի ոտքը, որպես կանոն, կարճ է լինում, մեր իրականության մեջ ահագին երկարել է, բայց կարծում եմ՝ հասել է իր մաքսիմումին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.