Ահա՝ Քիմ Քարդաշյանը դիմահարդարման ինչ պարագաներ է օգտագործում (ֆոտոշարք)
LIFE
Life.panorama.am-ը գրում է.
Երկար տարիներ պրոֆեսիոնալ դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը պատասխանատու է եղել Քիմ Քարդաշյանի արտաքին տեսքի համար, մասնավորապես, հեռուստաաստղի դիմահարդարման համար:
Ամիսներ առաջ Մարիոն Instagram կայքի իր պաշտոնական էջում մի տեսանյութ էր տեղադրել, որում Քիմի մասնակցությամբ դիմահարդարման որոշ հնարքներ էր ցուցադրում:
Օրերս Մարիո Դեդիվանովիչը հանրությանը հայտնել է, թե դիմահարդարման ինչ պարագաներ է օգտագործվում Քիմ Քարդաշյանի կատարյալ դիմահարդարման ժամանակ:
Պարզվում է՝ Քիմի օգտագործած դեկորատիվ կոսմետիկ միջոցները բավականին մատչելի են:
Ներկայացնում ենք այն հիմնական կոսմետիկ միջոցները, որ Քիմի դիմահարդարման անբաժանելի բաղադրիչներն են: Դրանք են՝
Ardell ապրանքանիշի արհեստական թարթիչներ, որոնք արժեն 8 ԱՄՆ դոլար, L'Oréal Paris ապրանքանիշի սևաներկ (Voluminous Mascara in Carbon Black), որն արժե 8 ԱՄՆ դոլար, Beauty 360 ապրանքանիշի դիմահարդարման բարձիկ, Essence of Beauty ապրանքանիշի՝ մաշկի խնամքի համար նախատեսված քսուքներ օգտագործելիս կրառվող կոլագենով հարստացված բարձիկ, որն արժե 4 ԱՄՆ դոլար, L'Oréal Paris ապրանքանիշի ստվերաներկ (Infallible Eye Shadow Butterfly Collection), որն արժե 4 ԱՄՆ դոլար և Redken ապրանքանիշի մազի լաք (Control Addict 28 Hairspray), որն արժե 9 ԱՄՆ դոլար:
Տեսանյութն այստեղ։


























































